Երկու նախարար դադարեցրել է անդամակցությունն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին: Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։