Ինչու են Անդրանիկ Քոչարյանին հրավիրել ՔՊ նիստին. Սիսակ Գաբրիելյանը` փակ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Ես չունեմ որևէ կոնֆլիկտ ո՛չ Անդրանիկ Քոչարյանի, ո՛չ ՔՊ խմբակցության որևէ անդամի հետ, երբևէ չեմ էլ ունեցել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց, ՔՊ-ում քննարկվել է իր և Հրաչյա Հակոբյանի կոնֆլիկտը Անդրանիկ Քոչարյանի հետ:

«Մենք ինչպես 2018-ից եկել ենք միասին գործընկերային աշխատելու, այդպես էլ շարունակում ենք աշխատել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ԱԺ-ում տեսանելի է, որ ինքը Անդրանիկ Քոչարյանի հետ չի շփվում, ավելի շատ Խաչատուր Սուքիասյանի հետ է շփվում, Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Ես խորհրդարանում շփվում եմ գրեթե բոլորի հետ: Կարող եմ ասել, որ զուտ ենթակառուցվածքային առումով, Ձեր կողմից հիշատակվող Խաչատուր Սուքիասյանը ինձնից մոտ 300 մետր հեռավորության վրա է գտնվում, ես ԱԺ-ում ամենաքիչը իր հետ եմ շփվում: Ես շփվում եմ իմ կողքը նստածների՝ Արուսյակ Ջուլհակյանի, Հրաչյա Հակոբյանի հետ»:

Մանրամասները` տեսանյութում։