Անգամ պարոն Փաշինյանի անվտանգության աշխատակիցները չգիտեն՝ մի ժամից հեծանիվով ուր են գնալու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
Բոլորը

ԱԺ-ում 2025-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, ասաց, որ նախարարն իր ելույթում խոսում է կանխատեսելիության մասին։ Ըստ պատգամավորի, սակայն, ոչինչ հնարավոր չէ կանխատեսել, և անգամ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները չգիտեն՝ մի ժամից հեծանվով ուր են գնալու։

Ագնեսա Խամոյանն այնուհետև շարունակեց հարցն՝ անդրադառնալով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում է հարկային քաղաքականության և իշխանության այն հայտարարությանը, թե «հարկ վճարողը հերոս է»։

«Իմ հարցը Ձեր ելույթի՝ ազատ ոճով շարադրություն հիշեցնող հատվածին է վերաբերում։ Դուք ասում եք, որ հարկ վճարողը հերոս է և պետք է վերագնահատենք հերոսության մասին մեր պատկերացումները: Ի՞նչ է նշանակում դա: Մարդը փող է աշխատում, եկամուտ է ստանում, դրա մի մասից էլ հարկ է վճարում»,- հարցրեց պատգամավորը։

Նախարարն էլ  պատասխանեց, որ ոչ մի տեղ սահմանված չէ, թե հերոսները ովքեր են, դա անձնական մոտեցման հարց է։ «Հիմա ազատ շարադրության ոճի մեջ պետք է պատասխանեմ: Ես կարծում եմ՝ հերոսությունը կապված է անձնազոհության հետ: Տաք սենյակում նստելը չի նշանակում անձնազոհություն չունենալ: Սահմանին լինելը չի միայն անձնազոհությունը: Ես ոչ թե ասում էի՝ հերոս են, այլ հռետորական հարց էի տալիս, թե արդյո՞ք այս մարդիկ հերոս են, թե՞ ոչ, որովհետև նրանց գործողությունների մեջ կարող ենք տեսնել անձնազոհություն տարրեր»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։