Պատրաստ ենք ակտիվորեն ներգրավվել ՆԳՆ-ի կողմից նախաձեռնվելիք քննարկումներին․ ՀԿ-ները՝ տեսահսկման համակարգերի տեղադրման ՆԳՆ-ի նախաձեռնության մասին

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Ոստիկանության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն ներգրավվել ՆԳՆ-ի կողմից նախաձեռնվելիք հանրային և աշխատանքային քննարկումներին ու մասնագիտական խորհրդատվություն տրամադրել։

Տարածված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

«Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել էին ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծեր, որոնցով  տարբեր տնտեսվարողներ պարտավորվելու էին տեղադրել և ոստիկանության համար 24/7 ռեժիմով մուտք ապահովել տեսահսկման համակարգեր։ Հանրային հեռուստաընկերության եթերում իրականացված հանրային քննարկման ընթացքում Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել էր, որ տեսահսկման համակարգի շրջանակում կիրառվելու է արհեստական բանականություն:

Նախագծերի փաթեթը ներկայացվել էր Ազգային Ժողովին եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունվել էր առաջին ընթերցմամբ:

Հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից Նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացվել էին մտահոգություններ, բովանդակային դիտողություններ եւ առաջարկություններ՝ որպես հետեւանք ակնկալելով, որ նախագծերը չեն ընդունվի ԱԺ-ի կողմից:

2024 թվականի նոյեմբերի 11-ին ՆԳՆհայտարարություն է տարածել նախագծերի փաթեթը ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացնելուց ձեռնպահ մնալու եւ նախագծերի հետագա ընթացքը սառեցնելու վերաբերյալ, ինչը  ըստ էության համապատասխանում է նախագծերը ընդունելու վերաբերյալ քաղաքացիական հասարակության ակնկալիքին:

Միաժամանակ, ՆԳՆ-ն նույն հայտարարությամբ որպես խնդրի փուլային լուծման տարբերակ առաջարկել է առաջին փուլում քննարկման առարկա դարձնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։

Հաշվի առնելով  Հայաստանում տվյալների պաշտպանության եւ կիբեռանվտանգության խնդիրները եւ մարտահրավերները սույն հայտարարությունը ստորագրած կազմակերպություններս գտնում ենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տեխնոլոգիաների կիրառման օրենսդրական կարգավորման նման նախաձեռնությունները պետք է իրականացվեն հանրային լայն ներգրավվածությամբ, հատկապես քաղաքացիական հասարակության եւ մասնագիտական հանրույթի ներգրավմամբ եւ ոլորտային հարակից օրենսդրության եւ պրակիկայի պատշաճ ուսումնասիրությամբ:

Սույն հայտարարությամբ նաեւ պատրաստակամություն ենք հայտնում ակտիվորեն ներգրավվելու ՆԳՆ-ի կողմից նախաձեռնվելիք հանրային եւ աշխատանքային քննարկումներին՝ տրամադրելով մեր մասնակգտական աջակցությունը»:

  • Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ (CyberHUB)
  • Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ (HAHR)
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
  • Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
  • Փոփոխություն ՀԿ
  • Փինք իրավապաշտպան ՀԿ
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
  • Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
  • Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  • Գորիսի մամուլի ակումբ
  • Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
  • Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
  • Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
  • «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
  • Հանրային լրագրության ակումբ
  • Երևանի մամուլի ակումբ