Թրամփը ՀՀ-ին աջակցող բանաձևերը սատարած Մարկ Ռուբիոյին կնշանակի պետքարտուղարի պաշտոնում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ակնկալվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում կնշանակի Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոյին։ Այս մասին The New York Times-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ։

Նշվում է, որ Թրամփը վերջին պահին դեռ կարող է փոխել միտքը, սակայն, ըստ երևույթին, կանգ է առել Ռուբիոյի թեկնածության վրա, որին դիտարկել է նաև որպես իր փոխնախագահի թեկնածու։

Մարկ Ռուբիոն Սենատի անդամ է ընտրվել 2010 թվականին և արտաքին քաղաքականության հարցերում կոշտ դիրքորոշումներ է ընդունել, հատկապես՝ Չինաստանի, Իրանի, Վենեսուելայի և Կուբայի նկատմամբ:

Ըստ պարբերականի՝ չնայած նախկիում ՌԴ-ի նկատմամբ կոշտ դիրքորոշմանը՝ նա, ամենայն հավանականությամբ, կհամապատասխանի Թրամփի կողմից ակնկալվող ծրագրերին՝ ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ համաձայնության գալու և ՆԱՏՕ-ից դուրս մնալու համար:

Ռուբիոն եղել է Չինաստանի նկատմամբ Վաշինգտոնի ավելի ագրեսիվ  քաղաքականության կողմնակից սենատորներից։ 2019 թվականին նա օգնել է Թրամփին համոզել Վենեսուելայի դեմ կոշտ պատժամիջոցների քաղաքականություն որդեգրել՝ փորձելով պաշտոնանկ անել ավտորիտար նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Իսկ վերջերս նա աջակցություն է հայտնել Գազայում Իսրայելի պատերազմին:

Հարկ է նկատել, որ Մարկ Ռուբիոն քաջատեղյակ է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ներխուժումից և Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացնելուց հետո, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և Մարկ Ռուբիոն ներկայացրել էին երկկուսակցական օրենսդրական ակտ, որը դատապարտում էր Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։

Ռուբիոն աջակցել է նաև 2023 թվականի նոյեմբերին ԱՄՆ Սենատի կողմից Հայաստանի պաշտպանության ակտի ընդունմանը։

«ԱՄՆ-ի հարկատուների դոլարները չպետք է ուղղվեն դեպի Ադրբեջան, մի ժողովրդի, որը տարածաշրջանում անկայունություն է բերել։ Սենատի իմ գործընկերները համաձայն են, և մենք միասին ընդունեցինք Հայաստանի պաշտպանության ակտը: Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին կոչ եմ անուն նույնն անել»,- գրել էր Ռուբիոն X- ի իր միկրոբլոգում։

Նա նաև հայտնի է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վրա ուշադրություն հրավիրելու արշավով: 2017 թվականին Ռուբիոն նամակ է հղել նախագահ Իլհամ Ալիևին երկրում լրագրողների նկատմամբ քաղաքական հետապնդումների վերաբերյալ։ Վերջերս էլ նա ակտիվորեն քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին հայտնի տնտեսագետ ու ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի  կալանավորման համար։

Էմմա Չոբանյան