Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ. հայտարարություն

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել, ուր ասվում է, որ առաջիկա նիստում չի պատրաստվում քաղաքապետի թեկնածու առաջադրել կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին։

Հայտարարությունը՝ ստորև․

«Սիրելի´ գյումրեցիներ, 2021 թվականին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձեզ ներկայացրեց քաղաքի զարգացման մեր ծրագիրը, որը սակայն չստացավ ընտրողների մեծամասնության վստահության քվեն, «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրությունների արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը։ Մենք խոնարհաբար ընդունեցինք ձեր քվեարկության արդյունքները և ձեր կողմից ամենաշատ քվեն ստացած ուժի ներկայացուցչին ընտրեցինք քաղաքապետ՝ ինքներս էլ քաղաքի կառավարման որոշակի պատասխանատվություն ստանձնելով։

«Բալասանյան» դաշինքի հետ մեր հետագա համագործակցությունը սակայն չստացվեց, կամ գոնե չստացվեց այնպես, ինչպես մենք էինք ուզում ու ինչպես ավելի շահեկան կլիներ քաղաքի համար, և մենք խզեցինք կոալիցիոն համագործակցության հուշագիրը՝ մտադրված լինելով ծառայել համայնքին արդեն ընդդիմադիր դիրքերից մինչև գործող ավագանու պաշտոնավարման ժամկետի ավարտը։

Սակայն վերջին օրերին ծագած իրավական պրոցեսներին մեզ համար անհասկանալիորեն հաջորդեց «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամների մանդատները վայր դնելը, ինչի շնորհիվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գործող ավագանու կազմում փաստացի դարձավ մեծամասնություն։ Ոմանք, շահարկելով այս փաստը, անհաջող փորձեր են անում իրավական գործընթացներին քաղաքական նրբերանգներ տալու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Գյումրիում իշխանազավթման մեջ մեղադրելու համար։

Սիրելի´ գյումրեցիներ, թեև այս պահին գործող ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն է, բայց գործող ավագանին չի արտացոլում 2021-ին ձեր կատարած քվեարկության արդյունքները` ինչպես նաեւ հաշվի առնելով քաղաքի կառավարումը բարձիթողի վիճակում չթողնելու, ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ անցնցում հաղթահարելու անհրաժեշտությունը «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ավագանու նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին, և քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ, քանի որ Գյումրիում որոշողը գյումրեցին է, համայնքային իշխանություն ձևավորողը գյումրեցին է և հենց գյումրեցին էլ պիտի որոշի, թե ով է լինելու Գյումրու հաջորդ համայնքապետը»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտահերթ նիստ է հրավիրել։