Օրեր շարունակ սոցիալական ցանցերում Ն․ Զոհրաբյանի նկատմամբ ատելության մթնոլորտ է. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը

Օրեր շարունակ մարդկանց անձնական հաղորդագրությունների միջոցով՝ և՛ ֆեյսբուքով,  և՛ ինստագրամով, գրվել են կոչեր՝ չընտրել Նաիրա Զոհրաբյանին և եթե նման բաներ օրեր շարունակ լինում են, բնական է, որ պետք է ունենան արձագանք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի՝ երեկ հանարահավաքում հնչեցրած սուր արտահայտություններին, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Պատգամավորը նաև նշեց, որ ասվածի վերաբերյալ իրենք ունեն կոնկրետ փաստեր, որոնք առաջիկայում կներկայացվեն եվրոպական կառույցներին։

Տոնոյանը նաև նկատեց, որ քաղաքապետի իրենց թեկնածուի դեմ ուղղված գործողությունները իրականացվում են նախարարությունների աշխատակիցների կողմից, որոնց վերաբերյալ ևս կան փաստեր։

«Այն, ինչ տեղի է ունենում, դուրս է տրամաբանության սահմաններից։ Ամենակոպիտ վիրավորական ձևակերպումներ, սպառնալիքներ և կոչեր մեր թեկանծուի և նրա բարեկամների հասցեին և այդ ամեն ինչը իրականացվում է պետական նախարարությունների աշխատակիցների և ֆեյք էջերի միջոցով»,- ասաց Իվետա Տոնոյանը՝ շեշտելով, որ ունեն փաստեր, որ տարբեր նախարարությունների աշխատակիցներ իրենց ֆեսյբուքյան էջերում սերմանում են ատելություն Նաիրա Զոհրաբյանի և իրենց մյուս գործընկերների հասցեին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։