Եվրամիությունը նախատեսում է Հայաստանին 270 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրել․ Պարույր Հովհաննիսյան
Քաղաքականություն
05.11.2024 | 12:30«Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում Եվրամիությունը նախատեսում է Հայաստանին 270 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրել։ Այս մասին տեղեկացրեց արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ ծրագիրը 4 տարվա համար է և այժմ վերջնականացման փուլում է։