Հետիոտնին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից հեռացած անձի վերաբերյալ քրգործը դատախազն ուղարկել է դատարան

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Վարորդը ծառայողական մեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով երթևեկելի մասը հատող քաղաքացուն ու փախել դեպքի վայրից։ Հիվանդանոց տեղափոխված քաղաքացին ժամեր անց մահացել է։

«2024 թվականի մարտի 21-ին՝ ժամը 03:56-ին, «Հերացի թիվ 1» հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ անհայտ մակնիշի և հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն Ա.Գ.-ին: Վարորդը հեռացել է դեպքի վայրից, իսկ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է:

2024 թվականի մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Նույն օրը, ժամը 15։10-ին, վարույթն իրականացնող մարմին է ներկայացել ավտոմեքենայի վարորդ Վ.Ա.-ն և հայտնել, որ տվյալ վրաերթը ինքն է կատարել իրեն ամրակցված ծառայողական ավտոմեքենայով։

Հսկող դատախազի՝ 2024 թվականի մարտի 22-ի որոշմամբ Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

2024 թվականի հունիսի 17-ին նշանակվել է դատաավտոտեխնիկական և տեսաձայնագրային համալիր փորձաքննություն։ 2024 թվականի հոկտեմբերի 22-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի՝ վարորդը, երթևեկության անվտանգությունն ապահովելու և տվյալ վրաերթի առաջացումը կանխելու նպատակով, պետք է խոչընդոտ չստեղծեր չկարգավորվող հետիոտնային անցումով երթևեկելի մասը հատող հետիոտնի համար՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով անվտանգ կերպով ավարտելու երթևեկելի մասի հատումը:

Դատախազը հաստատել է Վ.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և 2024 թվականի հոկտեմբերի 30-ին վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում։