Պաշտոնաթող սպաները կկարողանան վերադառնալ ծառայության և կշարունակեն կենսաթոշակ ստանալ․ ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում միաձայն` 77 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և  ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների հեղինակներն են ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և նրա տեղակալ Արմեն Խաչատրյանը։ Ըստ նախագծի համահեղինակների՝ խնդիր է դրված ներգրավելու փորձառու և որակյալ զինվորականների։ Օրենքի փոփոխության համաձայն՝ կենսաթոշակի անցած զինվորականները կարող են վերադառնալ զինծառայության` աշխատավարձի հետ զուգահեռ պահպանելով կենսաթոշակը:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանել այն պահեստազորայինների համար, որոնք կրկին պայմանագրային զինծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով:

Նախագծով կհստակեցվեն նաև զորահավաքային զինվորական ծառայությունից կամ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինծառայությունից, վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը, պայմանները, վերահաշվարկի դիմելու ժամկետները։ Պետությունը կշարունակի նրանց կենսաթոշակ վճարել ստաժի տարիների համար։