Ձերբակալվել է Հովհաննես Ավետիսյանը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն անցած գիշեր ձերբակալվել է ապօրինի զենք կրել, պահելու կասկածանքով: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ այս գործով 7 անձ է ձերբակալվել, նրանց Ոստիկանությունն է ներկայացրել Քննչական կոմիտե, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել` ապօրինի զենք զինամթերք կրել, պահելու հոդվածի հատկանիշներով:

Փաստաբան Արսեն Բաբայանը, որը պատրաստվում է ստանձնել Ավետիսյանի պաշտպանությունը, դեռևս որևէ տեղեկություն չունի, բացի նրանից, որ Ավետիսյանը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք պահել, կրելու կասկածանքով:

Նշենք, որ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նույն հոդվածով երկու օր առաջ ձերբակալվել է ևս երկու անձ: Այս ձերբակալություններին երեկ անդրադարձել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը` նշելով, որ նրանք հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար։

«Հովհաննես Ավետիսյանի ավտոմեքենայի ապօրինի խուզարկությամբ հայտնաբերելով քաղաքական բովանդակության թռուցիկներ (սկզբից փնտրվում էր զենք)՝ Քննչականը որոշեց շարունակել ձերբակալված պահել անձին ու նրա ընկերոջը»,– հայտնել է Խուդոյանը։

Արաքս Մամուլյան