ՀՀ-ն քանի՞ դիմում է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մեկնաբանությունը 

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Միազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակն ուղիղ չի պատասխանում հարցին, թե Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո ՀՀ-ն քանի՞ դիմում է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։

Factor.am-ի գրավոր հարցին ի պատասխան՝ գրասենյակից նշել են․ «ՀՀ կառավարությունը ներկայումս գտնվում է Հռոմի կանոնադրության վավերացումից բխող անհրաժեշտ միջոցառումերի իրականացման փուլում։ Ներկայումս իրականացվում են  Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին օրենքի նախագծի մշակման աշխատանքներ։ Նշված օրենքի առկայությունն անհրաժեշտ նախապայման է Միջազգային քրեական դատարանի հետ լիարժեք համագործակցություն ապահովելու, այդ թվում՝ դատարանի իրավասության վերաբերող իրավիճակները ներկայացնելու համար»։

Հիշեցենք, որ  2023  թվականի հոկտեմբերին ԱԺ-ն ընդունեց Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը  (Հռոմի ստատուտ) վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծը:

Կառավարությունը ստատուտի ընդունումն ու դրան հետադարձ ուժ տալը հիմնավորել է նրանով, որ 2021 թ. մայիսից սկսած` Ադրբեջանի զինված ուժերը, ռազմական ագրեսիա իրականացնելով, ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և շարունակում են մնալ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում: Այնուհետև, 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացրել են նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրել է հարյուրավոր զոհերի զինված ուժերի և քաղաքացիական բնակչության շրջանում: Այդ ընթացքում կատարվել են ծանրագույն պատերազմական հանցագործություններ:

2023 թ. մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել, և ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտին միանալը բուռն դժգոհություն առաջացրեց Կրեմլում։ ՀՀ կառավարությունը շտապեց հայտարարել, որ Հռոմի ստատուտը վավերացնում է, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի, հայցեր ներկայացնեն ընդդեմ Ադրբեջանի ռազմական ղեկավարության և կատարված հանցագործությունների։

Մանյա Պողոսյան