Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Պուտինը․ Ռուսաստանը կէժանացնի՞ Հայաստանին վաճառվող գազը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում գազի սակագնի հնարավոր նվազեցման թեման նորից առաջին պլանում է: Առիթը օրեր առաջ Մոսկվայում Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումն էր, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը, որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ արված բարի կամքի դրսևորում՝ հերթական անգամ հնչեցրեց, թե «Գազպրոմը» Հայաստանին գազը վաճառում է աշխարհում ամենացածր գներից մեկով՝ 150 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց և անմիջապես ստացավ Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ գազը 150 դոլարով ստանում է, ոչ թե Հայաստանի սպառողը, այլև «Գազպրոմ- Արմենիա» ընկերությունը:

Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ` Վլադիմիր Պուտինը տեղյակ չի եղել, անգամ զարմացել է, երբ լսել է, որ Հայաստանի բնակիչը սպառած գազի համար վճարում է կրկնակի բարձր գին՝ մոտ 300 դոլար: Եվ նրանք որոշել են առաջիկայում ուսումնասիրել գազի գնագոյացման մեխանիզմները և հասկանալ, թե ինչ շտկումներ կարելի է անել: Պուտինը, սակայն, շատ լավ գիտեր, որ մեր երկրում գազամատակարարում իրականացնող միակ ընկերությունը՝ «Գազպրոմ-Արմենիան» Հայաստանի նախկին իշխանությունների թեթև ձեռքով 2013 թվականից ամբողջությամբ հանձնվեց ռուսական «Գազպրոմին»:

Այդպիսով՝ Ռուսաստանը Հայաստանին գազը ոչ թե 150 դոլարով, այլև մոտ 300 դոլարով է վաճառում: Իսկ այդ բարձր սակագնից գոյացող գերշահույթը ստանում է «Գազպրոմ-Արմենիան»: Պարզապես մինչև հեղափոխությունը այդ մասին նրա մոտ որևէ մեկը չէր բարձրաձայնել: Պուտինը հավանաբար չէր էլ լսել «Գազպրոմ» ընկերության ղեկավար և իր ընկեր Ալեքսեյ Միլերի այն հայտարարությունը, թե Հայաստանում գազի գնի բարձ լինելու պատճառները պետք է հենց Հայաստանում փնտրել:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ ընդհանրացնելով թեման, ընդգծում է, որ Հայաստանում ռուսական ընկերությունները, որոնք ռազմավարական ոլորտ են սպասարկում, շարունակում են գործել խախտումներով և մեծ փողեր աշխատելով:

«Ռուսական կազմակերպություններն ինչպե՞ս են Հայաստանում աշխատում։ Բիբինից սկսած՝ երկաթգծով, մենք գիտենք, թե ինչպես են աշխատել, ինչ աշխատավարձերով, ինչ խախտումներով, 2-3 տարի հետո ինչ փող գողանալով՝ այստեղից թռել են ուղղակի, և ոչ մեկը չի դատվել: Այս առումով, իհարկե, միանշանակ տեղ կա սակագինն էժանացնելու»,- ասում է պատգամավորը:

Արամ Սարգսյանը նաև գտնում է, որ գազի սակագնի բարձր լինելը կապ ունի որոշ պաշտոնյաների կողմից սեփական շահույթներ ստանալու, հարկային դաշտից դուրս գտնվելու և կոռուպցիոն այլ խնդիրների հետ: Այդ կառույցն օգտագործվում էր նաև նախընտրական շրջանում քվեներ բերելու, սեփական թիմակիցներին պատգամավոր դարձնելու համար: Խնդիրներ, որոնք լուրջ ծախսեր են պահանջում, իսկ դրանք պետք է ստանային «Գազպրոմ-Արմենիայից»: Պատգամավորը քիչ հավանական է համարում ռուսական ընկերությունների հետ առանց կոռուպցիոն մեխանիզմների՝ թափանցիկ և օրինքի տառին համապատասխան աշխատելը: Նաև հայտնի փաստ է, որ Ռուսաստանն իր էներգակիրներն ու դրանց սակագների փոփոխությունն օգտագործում է քաղաքական՝ գործընկեր երկրներին ճնշելու նպատակներով: Այդ պատճառով էլ մեր երկիրը ջանաց, բայց չկարողացավ անմիջական հարևան Իրանից ևս գազ գնել, որպեսզի թուլացներ Ռուսաստանի մոնոպոլ ազդեցությունը:

«Ու եթե ՌԴ մոնոպոլիան չլիներ, մեր հարևան Իրանն էլ մրցակցության մեջ կմտներ ու կմտներ ավելի ցածր գնով: Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ զգուշավոր երկիր է և չի ուզում այդ խնդրում մրցակցել Ռուսաստանի հետ: Հատկապես Հայաստանի համար պրոբլեմներ ունենալ, քանի որ հայկական գազային շուկան այնքան մեծ չէր, որ Իրանը հակադրվի ՌԴ-ին: Բայց կար ժամանակ, որ Իրանն ինքն էլ ուզում էր և կարող էր, երբ ուզում էին մեծ տրամաչափի գազատար կառուցել ու տարանցիկ դուրս գալ Վրաստան։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը փոքրացրեց տրամաչափը, հետո էլ Կարեն Կարապետյանի միջոցով այն տվեց Ռուսաստանին»,- եզրափակում է նա։

Գազի թանկությունից դժգոհում են նաև նախկին իշխանության պատգամավորները: Մուրադ Մուրադյանը համոզված է, որ 1 խմ-ի համար 139 դրամը չափազանց բարձր գումար է այն դեպքում, երբ Ռուսաստանից գնվում է 72 դրամով: Գնային այսպիսի տարբերության պարագայում, պատգամավորի խոսքերով, թալան է կատարվում: «99 թվին ես այդ հանձնաժողովի մեջ եմ եղել և ավելի մոտիկից գիտեմ, թե ինչ է կատարվում։ Թալան է կատարվում»,- ասում է նա։

Մեկ-երկու ամիս հետո կմեկնարկեն գազի գնի շուրջ հայ-ռուսական հերթական բանակցությունները: Ի՞նչ նշանակություն կունենա Պուտինի զարմանքը հայաստանյան սակագների գործում: Եվ արդյոք «Գազպրոմ Արմենիան» հայաստանյան գործարարների հետ միասին կդադարի մեր գրպանի հաշվին գերշահույթ ստանալ: Արդյոք բանակցությունները կհանգեցնե՞ն վերջնական սպառողի համար գազի գնի իջեցմանը, ինչպես փորձագետներն են նշում 300 դոլարից մինչև 230 դոլարի: Չէ՞ որ մենք ավելին ենք վճարել, թե՞ Ռուսաստանը նոր զիջումներ կպահանջի: Ի՞նչ ունի զիջելու Հայաստանի նոր կառավարությունը, թե՞ այս անգամ հարցը դրան չի հասնի։

Տեսնենք, թե նոր կառավարությունն ինչպես կհաղթահարի գազային դիվանագիտության հերթական փորձությունը։

Արմինե Ավետյան