Իմ գործունեության ընթացքում երբեք շոու չեմ արել. Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի՝ ռեյդեր անցկացնելու հանձնարարականից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը որևէ անօրինական հանձնարարական չի տվել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով օրեր առաջ վարչապետի կողմից ոստիկանությանն ու ԱԱԾ-ին տրված՝ «ռեյդեր» անցկացնելու հանձնարարականին:

Հստակեցնող հարցին, թե երկու ժամվա ընթացքում ոստիկանությունն ի՞նչ արդյունքներ է գրանցել, ոստիկնապետը պատասխանեց. «Արդյունքներ միշտ էլ կան, մեր առօրյայում էլ ունենք արդյունքներ, և այնպես չէ, որ ամեն ինչ պետք է լուսաբանենք, կան, որ չենք լուսաբանում»։

Factor.am-ի հարցին՝ այսինքն վարչապետին զեկուցե՞լ է արդյունքների մասին, սակայն չի՞ հանրայնացնում, Օսիպյանն ասաց, որ այո:

Օսիպյանը վստահեցրեց՝ ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք ենթակա չեն հրապարակման։

«Ստուգում ենք այդ ամենի օրինական լինելը։ Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում ամեն մի քաղաքացու գետնին, մեքենային պառկեցնելով կամ դեմ տալով պատին,  ոչ,  հաճույք չենք ստանում, դա օրինական գործընթաց է և պայմանավորված է նրանով, որ տվյալ անձանց մոտ լինում են զենքեր: Զինված քաղաքացին մշտապես համարվում է վտանգ, այդ թվում՝ իրավապահների համար», – շարունակեց Օսիպյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: