Գյումրիի քաղաքապետարանը չի մեկնաբանում «Բալասանյան» դաշինքի մանդատները վայր դնելու մասին լուրերը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամոսնյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը չի մեկնաբանում մամուլում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի՝ ավագանու իշխանական «Բալասանյան» դաշինքը, քաղաքապետի գլխավորությամբ, մանդատները վայր է դնելու՝ հրաժարվելով քաղաքի կառավարումից։

«Կներեք, շրջանառվող տեղեկությունները, որոնք հրապարկվում են, այս պահին չենք մեկնաբանում»,- Factor.am-ին ասաց մամուլի խոսնակը։

Նշենք, որ մի քանի օր է՝ լրատվամիջոցներում «Բալասանյան» դաշինքի անդամների և քաղաքապետի մանդատները վայր դնելու մասին լուրեր են շրջանառվում։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է եղել Գյումրիի քաղաքային իշխանության կողմից մանդատները վայր դնելու մասին հարցին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել էր Գյումրիում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։ «Տևական ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում Գյումրու շուրջ ծավալվող իրադարձություններն են: Չհամակերպվելով այն փաստի հետ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չունի լիարժեք իշխանություն՝ այսօր իշխանական մեքենան լծվել է այդ փաստը շտկելու աշխատանքին: Օգտագործելով իշխանական ճնշում գործադրելու բոլոր անհնար ու հնարավոր մեթոդները՝ փորձում եք Ախուրյանի, Վանաձորի, Ալավերդու օրինակով իշխանությունը նվաճել նաև Գյումրիում: Ո՞րն է հաջորդ համայնքը»,- վարչապետից հետաքրքրվել էր Մելքոնյանը։

Պատգամավորի հարցին ի պատասխան Փաշինյանն ասել էր. «Կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում, որ էդքան տեղեկացված եք, մեզ էլ ասեք՝ ինչ է կատարվելու Գյումրիում, մենք էլ իմանանք»:

Մհեր Մելքոնյանն էլ պատասխանել էր, որ Գյումրիում «Բալասանյան դաշինք»-ը հանձնելու է իշխանությունը, և, իր կարծիքով, ՔՊ-ն արտահերթ ընտրության է գնալու:

«Եղավ, շնորհակալություն»,- արձագանքել էր վարչապետը:

Հավելենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին այցելել էր  Գյումրի։ Նրա գլխավորությամբ ՔՊ կուսակցության Գյումրիի գրասենյակում աշխատանքային խմբի նիստ էր տեղի ունեցել։

 

Մանյա Պողոսյան