Կարևոր է երկրում իրավունքի ու արդարության ստանդարտ ունենալը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

արչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական մարմինների այլ անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 20-րդ տարեդարձի առիթով և ընդգծել վերջինիս կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՄԻՊ ինստիտուտը բարդ կոորդինատներում գտնվող ինստիտուտ է, որովհետև սովորաբար ընդդիմությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումը, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ, իշխանությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումները, որոնք նույնպես սովորաբար ունենում են յուրահատկություններ և առանձնահատկություններ, հանրությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումները, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ: «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար ՄԻՊ-ի ինստիտուտի անկախությունը չափազանց կարևոր է: Պիտի պատասխանեմ նաև այն հարցին, իսկ ինչո՞ւ է կարևոր, որովհետև քիչ առաջ ասացի, որ երբեմն այստեղ կան նրբություններ:

Պիտի արձանագրեմ, որ ժողովրդավարությամբ առաջնորդվող Կառավարության համար այդ ինստիտուտի անկախությունը չի կարող կարևոր չլինել մի պարզ պատճառով, որ երբեմն Կառավարությունը, կառավարող թիմը, գործադիր մարմինները, տարբեր մարմիններ կարող են շատ նրբություններ չնկատել, շատ նրբությունների ուղղակի չտալ այնպիսի կարևորություն, ինչպիսի կարևորություն նրանք իրականում ունեն աշխատասենյակներից և պաշտոնական օրակարգերից դուրս: Կարող են շատ բաներ պարզապես չտեսնել, որովհետև այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը բոլորին և ամենուր վերահսկելու հնարավորություն և ցանկություն ունի, բայց դա իրականում այնքան էլ այդպես չէ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ իշխանությունը երբեմն իր գործունեության արդյունքների և հետևանքների մասին այլ անկախ աղբյուրներից ազդակներ ստանալու անհրաժեշտություն ունի, մանավանդ այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, ազատություններին, արդարությանը, օրինականությանը, հարցեր, որոնք գտնվում են Կառավարության առաջնային օրակարգի տիրույթում, հարցեր, որոնք առաջ բերելով և առաջ քաշելով է, որ իշխանությունը հաղթել է ընտրություններում երկու անգամ:

Վարչապետի դիտարկմամբ՝ կարևոր է, թե ինչպես է տեղի ունենում այդ պարտավորությունների և բարեփոխումների ընթացքը: «Այս առումով, ես և մեր Կառավարությունը շատ խոսում ենք ստանդարտների անհրաժեշտության մասին:

Ես պիտի ընդգծեմ, որ չգիտեմ՝ ինչքանով է դա բարեհունչ, բայց շատ կարևոր է նաև իրավունքի և արդարության երկու ստանդարտ ունենալը, որովհետև իրավունքն էլ պետք է ստանդարտ ունենա, արդարությունն էլ պետք է ստանդարտ ունենա: Եվ երբ ես ասում եմ, որ քաղաքացիների վերաբերմունքը պետական տարբեր ինստիտուտների նկատմամբ էլ ակնհայտորեն է, բայց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին շատ մեծ ամպլիտուդով տարբերվում է:

Բայց շատ կարևոր է, որ մենք իրավունքների այնպիսի ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք նաև դա մարդկանց բացատրել: Մենք չպետք է մոռանանք, որ մենք, ի վերջո, մարդու իրավունքների հետ սկսել ենք առնչվել Խորհրդային միության փլուզումից հետո, անկախություն ձեռք բերելու արդյունքում, երբ մի ամբողջ սերունդ մեծացել է, ըստ էության, իրավունքների, եթե ոչ բացակայության, այլ խիստ նեղացման արդյունքում: Եվ երբ կոլապսի արդյունքում իրավունքը, ժողովրդավարությունը հայտնվել են առաջնային դիրքում, շատ դեպքերում օրինականությունը հենց իրավունքի դիրքից մոռացվել է: Շատ դեպքերում պարտականությունը հենց իրավունքի դիրքից մոռացվել է, քանի որ ժամանակին մարդիկ ունեցել են պարտականություններ և ոչ իրավունքներ, թվացել է, որ դրա փոփոխության արդյունքը հետևյալն է, որ դու ունես իրավունքներ և չունես պարտականություններ: Եվ պետք չէ դատապարտել այն առումով, որ սա ինչ-որ առումով ճգնաժամային բնական արձագանք է: Դու չունես իրավունքներ և ունես միայն պարտականություններ: Հետո պարզվում է, որ դա սխալ է: Հետևաբար՝ սխալի հակառակը ճիշտն է, որ դու ունես իրավունքներ և չունես պարտականություններ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրավունքի, արդարության ստանդարտը շատ կարևոր գործիք է, որը դեռևս չի հաջողվել իրականություն դարձնել:

Վարչապետի կարծիքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, նրա անկախությունն այն կարևոր խաչմերուկներից է, որտեղ այս պրոցեսը պետք է տեղի ունենա, որտեղ, ի վերջո, մենք պետք է իրավունքի ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք չշփոթել, այդ թվում՝ օրինականությունը չօգտագործել մարդկանց իրավունքներից զրկելու համար: «Ես չուզեցի ասել մարդկանց իրավունքները սահմանափակելու համար, որովհետև իրավունքն ինքնին իր մեջ ներառում է նաև որոշակի սահմանափակում, որը վերաբերում է ուրիշի իրավունքին:

Հետևաբար՝ շատ կարևորում եմ, որ մենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին ուղղակի ոչ թե ծննդյան տարեդարձ ենք նշում, այլ նշում ենք այսպիսի համաժողովով, որտեղ, իհարկե, համոզված եմ՝ իմ նշած հարցերի մի զգալի մասը քննարկման առարկա կդառնա: Եվ համոզված եմ, որ այս քննարկումը կնպաստի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետագա զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։