Անդրիաս Ղուկասյանի դեմ վկայություն է տվել երկու անձ, որոնք նախկինում դատված են եղել, հոգեբուժարանում էլ՝ հաշվառված․ փաստաբան

Լուրեր

26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
26.08.2026 | 18:15
Քոչարյանին տանում են կալանքի, Սարգսյանին՝ արգելում լքել երկիրը․ Փաշինյանի հայտարարությունից 1 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:13
Զինվորների վրաերթի գործով ևս մեկ ձերբակալված կա // Մոսկվան՝ ՀԿԵ-ի կոնցեսիան փոխանցելու մասին․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 18:01
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի ու եկամուտների մասնաբաժինների շուրջ. ԻՀՊԿ
26.08.2026 | 17:58
Ծանրորդ Նարե Առաքելյանը՝ Եվրոպայի Մ-15 փոխչեմպիոն
26.08.2026 | 17:57
Նախկին թալանչիների մեծ մասը հիմա ձեզ համար ընտրություններում ձայն բերողներ են․ Իրինա Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:52
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ
26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Ըստ Գլխավոր դատախազության՝ Անդրիաս Ղուկասյանը նպատակ է ունեցել իր կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքել և միանալ ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին, ապա շարունակել նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված դիտավորյալ գործողությունները։

Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ գործը քննվել է մեղադրական ուղղությամբ, օրենքի պահանջը, մինչդեռ, այն է, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացվի, սակայն արվել է ճիշտ հակառակը։

«Գործում կան արդարացնող տեսանյութեր, որոնք չեն հետազոտվել կամ եթե հետազոտվել են, ապա ապացույց է կեղծվել, այսինքն՝ արձանագրության մեջ չկան նշումներ այն մասին, ինչ իրականում եղել է»,- մեզ հետ զրույցում պնդեց Ղուկասյանի փաստաբանը՝ նշելով, որ ներկայացրած բազմաթիվ միջնորդություններ պարզապես մերժվել են նախաքննական մարմնի կողմից՝ առանց որևէ հիմնավորման։

Պաշտպանի խոսքով՝ միջնորդություն է ներկայացվել որպես վկա հարցաքննել Արմեն Մարտիրոսյանին, Լևոն Բարսեղյանին, Եղիշե Պետրոսյանին, սակայն նախաքննական մարմինը այդ միջնորդությունը ևս մերժել է։

«Ինչ-որ մեկը ցուցմունք է տվել, որ Ազատության հրապարակից, երբ երթը սկսվել է, Ղուկասյանը մի պահ գնացել է ուրիշ կողմ, մարդկանց հրահանգել քարեր հավաքել, որ գնան, ոստիկաններին խփեն ու մտնեն ՊՊԾ գունդ: Բայց տեսագրություններով երևում է, որ երբ երթը ընթանում է, նրանց հետևից 4-5 օպերատոր տեսախցիկներով գնում են: Մենք միջնորդել էինք առգրավել նրանց տեսագրությունները, որից կպարզվեր Անդրիաս Ղուկասյանի գործողությունները, բայց դա ևս մերժվեց»,- մանրամասնեց փաստաբանը։

Նա նաև տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի դեմ երկու անձ է վկայություն տվել, որոնք նախկինում դատված են եղել։ «Հոգեբուժարանում էլ հաշվառված են․ մեկը՝ ալկոհոլամոլության համար, մյուսը՝ պարանոիդ հիվանդության, որի դեպքում վկայություն տալը հակացուցված է։ Այդ անձն էլ ասել է` իբր Անդրիաս Ղուկասյանն է նախաձեռնել և իրեն զանգել ասել՝ շտապ արի, քեզ բան ունեմ ասելու, իսկ հեռախոսի գաղտնալսման արդյունքում պարզվել է, որ այդ անձն ինքն է զանգում Ղուկասյանին և ասում՝ ուզում եմ հետդ հանդիպել»,- շարունակեց փաստաբանը՝ պնդելով, որ մյուս վկան էլ Ազատության հրապարակում չի եղել․ «Վստահ ենք՝ Ազատության հրապարակում չի եղել, և որպեսզի դա չպարզվի, ասել է, թե հեռախոսն իր մոտ չի եղել․ միջնորդել էինք՝ ալեհավաքներով պարզել, թե ինքը որտեղ է եղել»։

Անդրիաս Ղուկասյանի փաստաբանը համոզված է՝ իր պաշտպանյալից վրեժ են լուծում, բայց թե ովքեր՝ չի հստակեցնում։ «Հուլիսի 27-ին Անդրիաս Ղուկասյանին զանգել են Վալերի Օսիպյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և սպառնացել են՝ եթե շարունակի ցույցերին մասնակցել, ապա իր համար վատ է լինելու։ Նրա բոլոր գաղտնալսումները կան, իսկ դրանք չկան, վերծանումներից երևում է, որ զանգել են, խոսել, բայց ձայնագրություններ չկան»,- պատմեց Կարեն Մեժլումյանը։

Հիշեցնենք՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կազմակերպված խմբի կողմից զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու փորձի համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:

 

Շողիկ Գալստյան