Ռուբեն Հակոբյանին հեռացրել են  ԱԺ շենքից «մարմնավաճառ» և այլ վիրավորական արտահայտությունների համար

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։ Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

Մասնավորապես, նախկին պատգամավոր Հակոբյանն այսօրվա ելույթի ժամանակ բավական կոշտ քննադատել և վիրավորել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իշխող ուժի մյուս ներկայացուցիչներին, իսկ Ալեն Սիմոնյանին անվանել «մարմնավաճառ».

«Էս ամբիոնն էսօր ղեկավարում ա մի մարդ, որից ես ամաչում ու գետինն եմ մտնում, այցեքարտով մի մարմնավաճառ, որը ժողովրդի հարկերով վարձատրվող թիկնապահների կարող է հրահանգել, որ բռնեն քաղաքացու ձեռքերից, որ ինքը թքի քաղաքացու վրա»,- իր խոսքում նշել է նա։

Ելույթի ընթացքում Ռուբեն Հակոբյանը Փաշինյանին և նրա իշխանությունն անվանել է «ոհմակ», «հրեշներ» և այլն։

Ավելի վաղ, ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ Սեյրան Օհանյանին հորդորեց հետևել լսումների ժամանակ հնչող բառապաշարին։

Հիշեցնենք՝ խորհրդարանական լսումները հրավիրվել են հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստանի անկախության հռչակագրի անժամկետ ակտուալության մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ։ Դրանք գումարվել են «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ։

 

Ռոզա Վարդանյան