«Իմ Ամերիա, իմ Հայաստան»․ Ամերիաբանկը միանգամից 3 արշավ է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.01.2026 | 19:25
Ձնագնդիով խփելու շուրջ պատանիների վեճը վերածվել է դանակահարության
13.01.2026 | 19:11
Իրանի պաշտոնյաների հետ հանդիպումները չեղարկել եմ, օգնությունը ճանապարհին է. Թրամփը դիմել է իրանցիներին
13.01.2026 | 19:00
Փաշինյանն ամիսը մեկ Պուտինին է հանդիպում, Սոլովյովի թեման մեզնից ավելի լավ բարձրաձայնելու հնարավորություն ունի․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 18:59
Համոզված եմ, որ այլևս պատերազմ չի լինի. Ալիև
13.01.2026 | 18:44
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը միացավ «Բարսելոնային»
13.01.2026 | 18:30
Ում միջև է ընտրությունը․ քաղաքական ուժերը դիրքավորվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 18:20
ԵՄ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ «սարսափելի զոհերի պատճառով»
13.01.2026 | 18:18
30 մահ բանակում՝ 2025-ին // Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանից ներկրումը բենզինի գինը նվազեցրել է․ ԼՈՒՐԵՐ
13.01.2026 | 18:11
ԵՊՀ-ում գործարկվել է գերհամակարգչային կենտրոնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 18:05
Իրանը 2021թ․ վերջից ՌԴ-ին 2,7 միլիարդ դոլարի բալիստիկ և զենիթային հրթիռներ է մատակարարել. Bloomberg
13.01.2026 | 17:53
Ձյուն, բուք, մերկասառույց․ ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ կան
13.01.2026 | 17:41
Դիմակավորված և զինված անձինք փորձել են գողանալ տերմինալը․ ՆԳՆ
13.01.2026 | 17:30
Դաշյանը վերադարձել է «Փյունիկ», «Արարատ-Արմենիան» նոր պայմանագրեր է կնքել առանցքային խաղացողների հետ
13.01.2026 | 17:21
Պետությանը պատճառված 1.603.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվի. Դատախազության հայցը բավարարվել է
13.01.2026 | 17:13
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը «սարսափած է» Իրանում ցուցարարների նկատմամբ բռնությունից
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, Իմ Հայաստան»  նոր նախագիծը, որի շրջանակում միանգամից 3 արշավ է իրականացվելու՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրերով։ Նախագծի և արշավների նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության իրականացման շուրջ և բարելավել կյանքի որակը։

Իսկ հիմա՝ ըստ հերթականության։ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը Մեգերյան կարպետում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց՝ տարին ամփոփող բարեգործական «Իմ Ամերիա, Իմ Հայաստան» նախագիծը յուրահատուկ է։  

«Մենք միասին կորոշենք՝ 2025  թվականին որ ոլորտներին են ուղղվելու Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը։ Քվեարկել կարող են բոլորը՝ անկախ նրանից՝ բանկի հաճախորդ են, թե՝ ոչ, իսկ հաճախորդները հնարավորություն ունենք քվեարկելու Մայ Ամերիայով»,- հայտնեց Ամերիաբանկի տնօրինության նախագահ – գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։ 

Իսկ «Իմ Ամերիա, իմ տուն» արշավը մեծ վիճակախաղ է, որի հիմքում Հայաստանում ապրելու և արարելու կարևորությունն է։ Խաղարկությանը մասնակցելու համար հաճախորդները կարող են հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պրոմո կոդեր կուտակել։ Վիճակախաղի հաղթողին Ամերիաբանկը մեծ անակնկալ է խոստանում։

«Մինչև հունվարի 31-ը վիճականության միջոցով մեկ հաղթող կշահի Մոնթե Մելքոնյան փողոցի նորակառույցներին մեկում բնակարան, որը շահագործման կհանձնվի  2026 թվականին, պետք է առավելագույն պրոմոկոդեր հավաքի հաճախորդը,  որպեսզի  հնարավորություն ունենա բնակարան շահելու»,- հավելեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն  Արման Բարսեղյանը։ 

Ինչ վերաբերում է «Իմ Հայաստան, իմ ապագա» արշավին, Ամերիաբանկը և VISA-ն այս արշավի շրջանակում հայտարարում են մրցույթ Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար, որոնցից լավագույնները հնարավորություն կունենան հավակնել երեք մրցանակի։ Առաջինը՝ 160 կրթաթոշակ՝ ամսական 50,000 դրամի չափով 5 ամիս շարունակ։ Երկրորդ՝ 10 լավագույններն աշխարհի լավագույն բուհերից մեկում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորություն կստանան։

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել 2024-2025 ուսումնական տարվա այն ուսանողները, ովքեր Ամերիաբանկի  VISA Student քարտապան են, ընդ որում՝ կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ է լինել նվազագույնը 2-րդ կուրսի ուսանող, հավաքել ամենաբարձր միավորները թեստից, և ունենալ ամենաբարձր ՄՈԳ-ը։

«Ուսանողներ կստանան որոշակի կրթական կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորություն։ «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում կտվի՝ ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով։ Մենք կընտրենք լավագույն տարբերակը։ Դրա համար պետք է ճանապարհ անցնեն։ Յուրաքանչյուր բուհում ուսանողը պետք է ապահովի ՄՈԳ-ի որոշակի մակարդակ։ Դա  տվյալ բուհի համար սահմանված առավելագույնի 65%-ն է կազմում այդ շեմը։ Երկրորդը մենք կազմակերպելու ենք թեստեր, որի արդյունքում առավել բարձր միավոր ստացած ուսանողներն են մրցույթում հաղթող ճանաչվելու։ Եվ երրորդ մեր կողմից կազմված անկախ ժյուրիի կողմից ներկայացված նախագծերն են գնահատվելու։  Կրթաթոշակի պարագայում ՄՈԳ-ն ենք հիմք ընդունելու և թեստերի արդյուքները»,- ներկայացրեց Արման Բարսեղյանը։

Ասուլիսի ընթացքում Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նաև ամփոփ ներկայացրեց Բանկի գործունեության վերաբերյալ մի քանի ցուցանիշ։ Մասնավորապես, գործունեության ամբողջ ընթացքում Ամերիաբանկը միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից ավելի քան 100 մրցանակ է ստացել, որոնցից 30-ը` Հայաստանի լավագույն բանկ անվանակարգում: Միայն այս տարի Բանկն արդեն 10 մրցանակ է ստացել, այդ թվում՝ Euromoney և Global Finance ամսագրերի կողմից՝ դարձյալ որպես Հայաստանի լավագույն բանկ:

Բացի այդ, միջազգային ֆինանսական կազմակերպություններից Բանկը ներգրավել և Հայաստանի տնտեսության զարգացմանն է ուղղել ավելի քան 1 մլրդ դոլար, իսկ ՓՄՁ ոլորտի զարգացմանն Ամերիաբանկի կողմից ուղղվել է ավելի քան 500 մլրդ դրամի ֆինանսավորում։

Արտակ Հանեսյանը նաև տեղեկացրեց՝ Ամերիաբանկն առաջատարն է նաև վարկային պորտֆելի մեծությամբ, որը սեպտեմբերի վերջի դրությամբ կազմում է ավելի քան 1,13 տրիլիոն դրամ։ Միաժամանակ, վերջին 5 տարիներին Ամերիաբանկը եղել է ամենախոշոր հարկատու բանկը Հայաստանում. պետբյուջե է վճարվել շուրջ 58 մլրդ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։