«Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել, մեկ անձ դիմել է հիվանդանոց. ՆԳՆ

Այսօր՝ ժամը 9։36-ին, հաղորդում է ստացվել, որ Այվազովսկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել, այս մասին Factor.am-ին հայտնել են ՆԳՆ-ից: Գերատեսչությունից նաև փոխանցել են, որ մեկ անձ դիմել է հիվանդանոց բուժզննության։