Մուրճով հարվածել է 34-ամյա տղամարդու գլխին, ապա հափշտակել պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի․ 42-ամյա տղամարդը ձերբակալվել է

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.57-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ պարզվել է, որ մայրը հայտնաբերել է 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Արտաքին զննությամբ դիակի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում նշված տան ննջասենյակում Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը մուրճով մի քանի անգամ հարվածել է Ազատ Նիկողոսյանի գլխին, ով տեղում մահացել է: Այնուհետև 42-ամյա տղամարդը հափշտակել է Ազատ Նիկողոսյանի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Կոտայքի բաժնի ոստիկանները ժամը 20.30-ին 42-ամյա տղամարդուն Ազատության փողոցի իր տանը հայտնաբերել, նշված հանցանքը կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և տեղափոխել են բաժին: Բաժնում նա խոստովանել է արարքը և հայտնել, որ հանցագործության գործիք մուրճը թաքցրել է իրենց տան նկուղում:

Սպանության վերաբերյալ կազմված փաստաթղթերը և Ձորաղբյուր գյուղի 42-ամյա բնակիչը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: