ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումը մեզ ձեռնտու տարբերակ չէր․ Վահրամ Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
Բոլորը

Եթե մեկն օրենքի սահմաններից  դուրս ինչ-որ գործողություններ է կատարում, բնականաբար,  պետք է պատասխանատվություն կրի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ 

«Շատ բարդ է իմանալ, թե ու՞մ էր ձեռնտու նման գաղտնալսումը, համենայն դեպս,  մեզ համար դա ձեռնտու տարբերակ չէր։ Կարծում եմ՝ պետք չէ հանիրավի անուններ շոշափել՝ առանցի հիմքեր ունենալու, չեմ ցանկանա նման հնչեղություն ունեցող հարցի շուրջ ենթադրություններ անել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։ 

Անդրադառնալով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օլիգարխների թիկնազորների անդամներին ասֆալտին պառկեցնելու վերաբերյալ հրահանգին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց․ «Ես չէի ցանկանա, որ իմ երկրի վարչապետը նման տոնով և նման ոճով խոսեր ժողովրդի հետ։ Իսկ ինչ վերաբերում է գումարներ առգրավելուն՝ հայտարարություններով կամ նման ձևերով գումարներ չեն առգրավվում, դրա համար կա դատարան»։ 

Վահրամ Բաղդասարյանն անթույլատերլի համարեց նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և Ալիևի միջև հնարավոր պայմանավորվածությանը։  «Նման հայտարարությունները պարզապես անթույլատրելի են։ Դա հասարակական կարծիքի ձևավորման ցանկություն է, որն անթույլատրելի է։ Տհաճ է, որ նման ձևերով հանրությանը տրամադրում ենք իրար դեմ։ Մենք պետք է օգնենք վարչապետին, որ այս իրավիճակն ավելի հանգիստ և հանդարտ հունով գնա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: