Հայ հասարակության մեջ մեծ հիասթափություն կա Ռուսաստանի նկատմամբ. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունում մեծ հիասթափություն կա Ռուսաստանի, ՌԴ-ի օգնության ու որպես դաշնակից պահվածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։

«Քանի որ տասնամյակներով հայ ժողովուրդը կարծել է, որ եթե մի բան տեղի ունենա, Ռուսաստանը կպաշտպանի մեզ, ուստի հիմա Հայաստանի ժողովուրդը տեսավ, որ դա այդպես չէ։ Մենք օգնություն չենք ստացել, ավելին՝ 2020 թվականի պատերազմից հետո ռուս խաղաղապահներն ուղարկվեցին ԼՂ՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Բռնի տեղահանման ընթացքում խաղաղապահ առաքելությունը չաշխատեց։ ՀԱՊԿ-ի ֆորմալ անդամ ենք Ռուսաստանի և այլ երկրների հետ։ Երբ հարձակման ենթարկվեցին մեր միջազգային ճանաչված սահմանները, կրկին տեսանք՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ՀԱՊԿ-ի մեր ֆորմալ դաշնակիցները չարձագանքեցին։ Առնվազն նրանց արձագանքը չէր համապաստխանում մեր ակնկալիքներին։ Սա ստեղծել է մեծ հիասթափություն»,- ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ հիմա հայ ժողովուրդը դիտարկում է այլ հնարավորություններ։

«Ինչպես ասացի՝ թեման կապված է ժողովրդավարության հետ։ Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, և դա մեզ մոտեցնում է ԵՄ-ին ու ԱՄՆ-ին։ Հասարակության արժեքների համատեքստում մենք մոտ էինք ԵՄ-ին, արևմտյան պետություններին, բայց անվտանգության տեսակետից Հայաստանի ժողովուրդը հոգեբանորեն իրեն կապում էր ՌԴ-ի հետ։ Հիմա երկրորդ կոմպոնենտը կոտրվել է, և մարդիկ այլ պատճառ չեն տեսնում՝ իրենց ամբողջովին ԵՄ-ին չկապելու»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։