Հավաքվել է 27 հազարից ավելի ստորագրություն. Խուրշուդյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի ընթացքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եվրաքվեի ստորագրահավաքի ընթացքից, ընդհանուր առմամբ, գոհ ենք։ Սեպտեմբերի 16-ից ի վեր 15 օրվա ընթացքում՝ երեկվա դրությամբ հավաքվել է 27 հազարր 560 ստորագրություն։ Դա մեզ անհրաժեշտ 50 հազարի 55,12 տոկոսն է»,- Եվրաքվեի ստորագրահավաքի առաջին 15 օրերի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբի մամուլի հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ստորագրահավաքն իրականացվում է Հայաստանի 10 մարզերում և Երևանում, ընդհանուր առմամբ, 44 խոշորացված համայնքներում։ Ստորագրահավաքի առաջին 15 օրվա ընթացքում հավաքված 27 հազարր 560 ստորագրության 58,5 տոկոսը Երևանում է հավաքագրվել, 41,05 տոկոսը՝ մարզերում։ Ըստ Խուրշուդյանի՝ առավել ակտիվ ստորագրահավաք է ընթանում Շիրակի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում։

Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբի մամուլի հետ կապերի պատասխանատուն անդրադարձավ նաև խնդիրներին։

«Ցավոք սրտի, էլեկտրոնային համակարգը պատշաճ կերպով չի գործել, քանի որ մենք մինչև օրս չունենք ամբողջական հնարավորություն մարդկանց էլեկտրոնային ստորագրությունները կիրառելու, այսինքն՝ մարդիկ ունեն միայն հին նմուշի նույնականացված քարտերով ստորագրելու հնարավորություն, այն էլ, երբ կա ընթերցող սարք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-ից մեկնարկելու է ԵՄ հանրաքվեի հարցով ստորագրահավաքը։ 60 օրվա ընթացքում` սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 14-ը, նախաձեռնող խումբը պետք է հավաքի 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտնի ԱԺ օրակարգ։ Այս օրերի ընթացքում քաղաքացիները կարող են այցելել մոտակա թաղապետարան կամ համայնքապետարան և միանալ ստորագրահավաքին։

Մանրամասները՝ տեսանյութում։