Իսրայելական բանակը հայտարարել է Իրանից հրթիռների արձակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Իրանից հրթիռների արձակման մասին։

«Որոշ ժամանակ առաջ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Ձեզ հրամայված է մնալ զգոն և խստորեն հետևել հրամանատարության հրահանգներին: Իսրայելի պաշտպանության բանակն անում է և կանի անհրաժեշտ ամեն ինչ` Իսրայել պետության խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությունում։

Հրեական պետության ամբողջ տարածքում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։

Bild-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրանը, հնարավոր է, ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ։ Հաղորդվում է, որ Թել Ավիվում հզոր պայթյուններ են լսվում։

Երեքշաբթի ավելի վաղ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը մամուլին անանունության պայմանով ասել էր, որ ԱՄՆ-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Իրանը պատրաստվում է մոտ ժամանակներս բալիստիկ հրթիռներով հարձակվել Իսրայելի վրա:

«Միացյալ Նահանգները տեղեկություն ունի, որը ցույց է տալիս, որ Իրանը պատրաստվում է մոտ ժամանակներս բալիստիկ հրթիռներով հարձակվել Իսրայելի վրա։ Իսրայելի վրա Իրանի ուղղակի զինված հարձակումը լրջագույն հետևանքներ կունենա Իրանի համար»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերել CBS հեռուստաընկերությունը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի