Factor TV-ի փաստաքննությունը՝ «Լավագույն տեսանյութ» անվանակարգի հաղթող

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ծաղկաձորում տեղի ունեցած հանքարդյունաբերական երկօրյա համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 28-ին ամփոփվել են «Հանքարդյունաբերություն 2024» լրագրողական մրցույթի արդյունքները։ Մրցույթի կազմակերպիչներն են Տնտեսական լրագրողների ակումբը  և Հանքագործների և մետալուրգների միությունը։

Մոնիթորինգի արդյունքում մրցույթում ընդգրկված շուրջ 50 նյութերից մրցութային հանձնաժողովի դատին ներկայացվել է 22-ը, որոնցից էլ 3-ն արժանացել են մրցանակների։

«Լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Factor TV-ի լրագրող Գայանե Խաչատրյանի «Կամ կենդանի դուրս կգանք, կամ՝ ոչ․ ինչո՞ւ են հանքափորները մահանում ոսկու  հանքերում» փաստաքննությունը։

«Լավագույն հեռուստատեսանյութ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Առաջին ալիքի լրագրող Անի Օհանյանին, «Լավագույն հոդված» անվանակարգում՝ Iravaban.net-ի նախկին խմբագիր Ալիսա Չիլինգարյանին, ոլորտն ակտիվ լուսաբանելու համար հատուկ մրցանակի է արժանացել Hraparak.am-ի լրագրող Լիա Սարգսյանը։

Մրցույթ էր կազմակերպվել նաև սփյուռքի լրագրողների համար։ Մրցանակներ շնորհվեցին Տիգրան Գաբոյանին, Վիգեն Աբրահամյանին, Լորի Մանուկյանին և Սագօ Արեյանին։

Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանի դիտարկմամբ՝ մրցույթի նպատակը լրագրողներին խրախուսելն ու հանրությանը ոլորտի վերաբերյալ ավելի օպերատիվ ու օբյեկտիվ ինֆորմացիա փոխանցելն է։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի խոսքով՝ լրագրողական մրցույթը շարունակական կլինի։ «Մենք պլանավորում ենք իրազեկվածության ուղղությամբ մեծ աշխատանք տանել, և այդ հարցում լրագրողների ներդրումը շատ մեծ է։ Այս մրցույթը մեր ընդհանուր գործընթացի մի մասն է և շարունակական կլինի»։