««Երևան» հեռուստաընկերությունում բաժնեմաս չեմ ունեցել, ո՞նց նվիրեի». Սամվել Ալեքսանյանը հարցաքննվեց Աղվան Հովսեփյանի գործով 

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«20-25 տարի ա ճանաչում եմ Աղվան Հովսեփյանին, «Ապարան» հայրենակցական միությունից գիտեմ»,- այս մասին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ կասկածվող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով հարցաքննության ժամանակ ասաց գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

«Ինչ-որ տելեստուդիայի մասով էս գործով շատ շուտ հարցաքննվել եմ, ոնց որ «Երևան»-ն էր»,- նշեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է: Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, 2017 թվականի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:

Մեղադրող դատախազ Կորյուն Սերոբյանը Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ ճանաչո՞ւմ է Վարշամ և Մանվել Ղարիբյաններին։ Գործարարը դրական պատասխան տվեց՝ մի 15-20 տարի կլինի, որ ճանաչում եմ։ Ինչին հետևեց հաջորդ հարցը՝ «Երևան» հեռուստաընկերությունում բաժնեմաս ունեցե՞լ է։ Ալեքսանյանը բացասական պատասխան տվեց․ «Չէ՛-չէ՛, ոչ մի բան չեմ ունեցել, ո՛չ մի բանից էլ խաբար չեմ»։

Դատախազը նշեց, որ Աղվան Հովսեփյանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել է՝ հեռուստաընկերության 30 տոկոսը Սամվել Ալեքսանյանինն էր, որը վերջինս նվիրել է իրեն։

«Ցավդ տանեմ, իմ անունով չի էլ եղել, որ ես նվեր տամ։ Ի՞նչ պետք ա նվեր տայի ես, ես չեմ գնել երբեք։ Ո՛չ ունեցել եմ, ո՛չ էլ բան եմ արել։ Դե որ տենց ա, հիմա ոնց որ աէրոպորտն էլ մեկին նվեր տամ»,- ծիծաղելով նշեց Ալեքսանյանը։

Մեղադրող կողմի հարցերն ավարտվելուց հետո ՀՀԿ-ական նախկին պատգամավորին սկսեց հարցեր տալ նախկին Գլխավոր դատախազը։

«Դուք Բոգո անունով մարդ ճանաչո՞ւմ եք։ Բոգոն մականունն է, չէ՞»,- Ալեքսանյանին հարցրեց Հովսեփյանը։

«Հա, Բոգոն իմ ընկերն ա, բայց անուն ազգանունը չգիտեմ, սաղ կյանք Բոգո ենք ասել, բայց ոնց որ Ռոբերտ էր, Բոգո էինք ասում»,- պատասխանեց Ալեքսանյան։

««Ապարան» հայրենակցական միության միջոցառումները ո՞ր հեռուստաընկերությունն էր ավելի շատ լուսաբանում»,- կրկին հարց ուղղեց Հովսեփյանը։

««Երևան»-ն էր»,- ասաց Ալեքսանյանը։

Հարցին՝ «Բոգո»-ն հեռուստաընկերության հետ կապ ունեցե՞լ է, Ալեքսանյանը պատասխանեց՝ չգիտի․ «Գիտեմ, որ տելեստուդիայի հետ ինչ-որ կապ ուներ, ուրիշ բան չգիտեմ, կանչեք Բոգոյին էլ հարցաքննեք, ես իրա տեղը ինչ պատասխանեմ։ Մեր «Ապարան»-ի սաղ առիթներն էլ առավոտից իրիկուն եկել նկարել ա, բայց թե ում ա պատկանել, ինչ ա եղել, ես չգիտեմ»։

Պաշտպանական կողմը նոր հարցեր տալու համար մի քանի րոպե ընդմիջում խնդրեց, սակայն վերադառնալուց հետո հայտարարեց, որ հարցեր չունի։ Դատարանը և մեղադրող կողմը ևս այլ հարցեր չտվեց, Ալեքսանյանի հարցաքննությունն ավարտվեց, նա հեռացավ դատարանից։

 

Ռոզա Վարդանյան