ՀՀ կառավարությանն առաջարկում ենք քննարկումներ նախաձեռնել՝  հանրային մասնակցությամբ․ քաղհասարկության հայտարարությունը ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման գործընթացի վերաբերյալ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել Հայաստան-Եվրամիություն վիզայի ազատականացման գործընթացի վերաբերյալ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և առաջ մղելու համամարդկային արժեքները:

Հայտնում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս գործընթացից բխող հանձնառությունների կատարմանը մշտադիտարկումների, քաղաքականությունների մշակման, հանրային վերահսկողության, ներառական մասնակցության, ինչպես նաև կարողությունների զարգացման միջոցով։

Առաջարկում ենք Հայաստանի կառավարությանն առաջիկայում նախաձեռնել լայն քննարկումներ հանրային ակտիվ մասնակցությամբ՝ մշակելու վիզա ազատականացման գործընթացի առաջնահերթությունները։ Սա հնարավորություն կընձեռի, Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան, խթանել բարեփոխումներն այնպիսի առաջնային ոլորտներում, ինչպիսիք են խտրականության և գենդերային բռնության դեմ պայքարը, սոցիալական արդարությունը, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելումը, էկոլոգիական իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության հաշվետվողականության բարձրացումը, խոցելի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը և այլն։

Վիզաների ազատականացման գործընթացի սահուն և արդյունավետ իրականացման համար կարևոր է պետության կողմից արդյունավետ հանրային հաղորդակցության կազմակերպումն ու իրականացումը՝ բարձրացնելու հասարակության իրազեկումը Հայաստանի ստանձնած պարտավորությունների շուրջ, արդյունավետ չեզոքացնելու ապատեղեկատվության ազդեցությունը, ինչպես նաև խթանելու հանրության աջակցությունը բարեփոխումներին։

Մենք պատրաստ ենք համագործակցել կառավարության, եվրոպական հաստատությունների և այլ գործընկերների հետ՝ ապահովելու, որ բարեփոխումները լինեն արդյունավետ, ներառական և արտացոլեն Հայաստանի ժողովրդի ձգտումները՝ կառուցելու ավելի բաց ու դիմակայուն հասարակություն:

Մենք կոչ ենք անում բոլոր համապատասխան կողմերին պահպանել թափանցիկ և մասնակցային մոտեցում վիզաների ազատականացման գործընթացի ամբողջ ընթացքում։ Աշխատելով միասին՝ մենք կարող ենք ապահովել, որ այս երկխոսությունը նպաստի ազատ տեղաշարժին, խթանի համագործակցությունը և հիմք ստեղծի ավելի բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանի համար՝ եվրոպական ընտանիքում»:

Ներքոստորագրյալ կազմակերպություններ
Գործընկերություն հանուն բաց հասարակության
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Իրական աշխարհ, իրական Մարդիկ» ՀԿ
Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ