Վրաստանը ՌԴ-ին առաջարկել է քայլեր ձեռնարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունները բարելավելու համար

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Վրաստանի իշխանությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ հարաբերությունները հարթելու հարցում օգնության պատրաստակամության մասին հայտարարությունից հետո Ռուսաստանին առաջարկել են անցնել կոնկրետ քայլերի։ Այս մասին հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխացնում է Գրուզիա օնլայնը։

«Ես կասեի, որ նման հայտարարությունից հետո լավ կլիներ անցնել գործուն քայլերի»,- ասել է նա։

Կալաձեն, մասնավորապես, առաջարկել է սկսել Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուս զինվորականների դուրսբերման պլանի մշակումը։

Նա նաև նշել է, որ Վրաստանը դրական է գնահատում Լավրովի հայտարարությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում Թբիլիսիին աջակցելու՝ Մոսկվայի պատրաստակամության մասին։

Լավրովը սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի արդյունքներով տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև խաղաղության ձեռքբերմանը, եթե կողմերը հետաքրքրություն դրսևորեն։ Նրա խոսքով՝ վրացական գործող իշխանություններն ազնվորեն են գնահատում անցյալը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի