Իսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդի սպանության մասին

Իսրայելի պաշտպանության բանակը  հայտարարել է, որ Բեյրութի ուղղությամբ ավիահարվածների արդյունքում սպանել են «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահին․ հայտնում է Euronews-ը: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ճշգրիտ ավիահարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Հեզբոլլահ»-ի ղեկավարությունը հավաքված է եղել Բեյրութի հարավում Դահիե արվարձանում գտնվող իր շտաբում: Նասրալլահը «Հեզբոլլահ»-ը ղեկավարել է ավելի քան 3 տասնամյակ:   … Continue reading Իսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդի սպանության մասին