«Թել-Սել»-ը ֆինտեխ ոլորտում բաժնետոմսերի նոր էջ է բացում. ներդրումներ՝ 4000 դրամից սկսած. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հայաստանի գործարար համայնքը և առաջատար մասնագետները հավաքվել էին Երևանի կենտրոնում՝ քննարկելու Telcell ընկերության բաժնետեր դառնալու հնարավորությունները։ Սեպտեմբերի 24-ին Հայաստանի առաջատար վճարահաշվարկային ընկերությունը ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների հետ միասին մանրամասն ու թափանցիկ ներկայացրեց բաժնետոմսերի գնման տարբերակները։ «Թել-Սել»-ից վստահեցնում են՝ բաժնետեր դառնալու լավագույն ժամանակը հիմա է, բաց մի՛ թողեք հեռանկարը։

Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը։ Գլխավոր տնօրենը նկատում է՝ խոշոր ներդրողների հետաքրքրվածությունն ու արձագանքները չափազանց դրական են, սակայն առաջնահերթությունը տրվում է փոքր ներդրողներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով մասնակցել «Թել-Սել»-ի՝ այս կարևոր փուլին։

2007 թվականին հիմնադրված «Թել-Սել» ընկերությունը դարձել է հայկական թվային ֆինանսական տնտեսության կարևոր հենասյունը՝ առաջարկելով նորարարական լուծումներ հարմարավետ և անվտանգ ֆինանսական գործարքների համար։ Ընկերությունն առաջին անգամ շուկային առաջարկում է 3,850,000 հատ բաժնետոմսեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1,5 միլիարդ դրամ․ յուրաքանչյուրի տեղաբաշխման արժեքը՝ 400 դրամ։ Նվազագույն առաջին գնումը 10 բաժնետոմսն է. այսինքն՝ ներդնելով ընդամենը 4000 դրամ՝ կարող եք դառնալ Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերության բաժնետեր։ Սա պատմական պահ է․ դառնալով «Թել-Սել»-ի բաժնետեր՝ կշահեն թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ գործարարները՝ արձանագրում է ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։

էլեկտրոնային վճարումների և ֆինանսական ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացած «Թել-Սել» ընկերության բաժնետեր դառնալու հեռանկարը թեմայով միջոցառման ժամանակ հրավիրված պանելային քննարկմանը մասնակցեցին ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում՝ «Թել-Սել» ընկերության խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը, ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը, «Արմբրոկ» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը և «Ֆինարմ» ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։

«Թել-Սել»-ի բաժնետոմսերի թողարկումը պատասխանատուները համարում են ոչ միայն պատմական ընկերության և հայաստանյան ներդրումային շուկայի համար, այլև դիտարկում որպես նոր հեռանկար ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ներդրողների համար։ Այսօր, ավելի քան երբևէ, ժամանակն է դառնալ «Թել-Սել»-ի բաժնետեր և կիսել ընկերության հաջողությունները՝ ստեղծելով նոր հնարավորություններ ապագայի համար։


Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան