ԱԴԾ-ի ոգին դեռ իշխում է որոշ հայ սահմանապահների աշխատանքային մշակույթում, ինչը չես ասի ոստիկանների մասին․ Ալեքսանդր Լապշին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իմ ձերբակալությունը սադրանք էր, որը կազմակերպվել էր թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հայկական կողմի դեմ և իրականացվել բելառուսական իշխանությունների միջոցով։ Իսկ Հայաստանն ընկավ այդ սադրանքի թակարդը»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է իսրայելցի լրագրող և բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Նրա պնդմամբ՝ իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել Բելառուսի կողմից՝ յոթ մեղադրանքի հիման վրա, որոնք հանգում են այդ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին վիրավորելուն։ Ըստ նրա՝ այս գործընթացում ակտիվ գործող անձ է Հայաստանում Բելառուսի ներկայիս դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

Մեկնաբանելով ձերբակալության պահին Facebook-ում իր գրառումներին, որտեղ Լապշինը սկզբում գրել է, որ իր ձերբակալության հետևում կանգնած են Ադրբեջանն ու Ռուսաստանը, իսկ հաջորդ գրառման մեջ՝ Բելառուսն ու Ռուսաստանը, նա նշում է, որ այդ տեղեկությունն իրեն հաստատել է հայ սահմանապահներից մեկը։ Լապշինը նշում է, որ ի տարբերություն ոստիկանների, որոնք իր հետ հարգանքով են վերաբերվել և անհրաժեշտ պարզաբանումները տվել, մի շարք սահմանապահներ, այդ թվում՝ հերթափոխի պետը, շատ վատ են իրենց դրսևորել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան