Բացահայտվեց ահաբեկչության փորձը․ որ ասում էին թեժ աշուն, սա՞ նկատի ունեին․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Արցախահայերի վերադարձը ես տեսնում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կնքված եռակողմ համաձայնագրի մեջ, դրա համար էլ Հայաստանը դուրս չի գալիս այդ հայտարարությունից։ Factor TV-ին տված հարցազրույցում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այդ պայմանագրում կա հեռանկար։ Երեք կողմերն ունեն անելիք։ Մյուս երկուսը (Ադրբեջան, Ռուսաստան) սրա հետ կապված առնչվելու են այն խնդրի հետ, որ իրենց չկատարած պարտավորությունները բերեցին նրան, որ Արցախը հայաթափվեն։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այդ հնարավորությունը տալիս է մեզ»,- ասաց Քոչարյանը։

Դիտարկմանը, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն կատարել իրենց պարտավորությունները, որքանո՞վ է հնարավոր է, որ արցախահայության վերադարձի հարցով քայլերի գնան, Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Ժամանակը կլուծի բոլոր հարցերը, պետք է ժամանակը ճիշտ տնօրինենք, թե՛ երկրից դուրս, թե՛ ներսում կարողանանք այդ հեռանկարը ճիշտ կառուցել»։

Անդրանիկ Քոչարյանը հավաստիացնում է, թե այս պահին էլ իշխանությունն արցախցիների վերադարձի հետ կապված գործընթացներ է իրականացնում։

«Անում է այն, ինչ հնարավոր է անել։ Հնարավոր է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ կապված հնարավորություն կա, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրը բարձրացնենք վերև և սկսենք քննարկումներ»,- հավելեց նա։

Սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակվելու տարելիցի օրը, իշխանության ներկայացուցիչները չեն այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հուղարկավորված են նաև 2023 թվականի զոհերը։ Այդ հարձակման ժամանակ արցախյան կողմը 200 զոհ ունեցավ, որից 20-ը՝ խաղաղ բնակիչներ։ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ինքն ու մյուս իշխանականները չեն այցելել «Եռաբլուր»։

«Ես «Եռաբլուր» գնում եմ այն ժամանակ, երբ նպատակահարմար եմ գտնում։ «Եռաբլուր»-ում ես շատ ընկերներ ունեմ, այնտեղ շատ մարդիկ գնում են քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված։ «Եռաբլուր»-ը դարձել է մեր երկրի դարպասը։ Հարգանքի տուրք պետք է տալ միշտ, ոչ թե կոնկրետ օրերի։ Իշխանությունը չի խուսափում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան