Ադամ Շիֆն առաջարկում է բռնագրավել Ադրբեջանի եկամուտներն ու դրանք ուղղել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին»

Լուրեր

11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ներկայացրել է երկկուսակցական օրենսդրական նախագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավելու և դրանք «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցելու համար, որը պետք է ստեղծվի ցեղասպանական էթնիկ զտումների արդյունքում` Արցախից բռնի կերպով տեղահանված հայերին կորցրած եկամուտների համար փոխհատուցումներ տրամադրելու նպատակով․ տեղեկացնում են ՀՅԴ-ից։

«Ադամ Շիֆը, օրինագիծը ներկայացնելիս, մասնավորապես, հայտարարել է․ «Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները հումանիտար աղետ են ստեղծել և հավասարազոր են էթնիկ զտումների։ Մենք պետք է ապահովենք, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և արցախցիները փոխհատուցումներ ստանան իրենց հսկայական կորուստների դիմաց։ Իմ նախագիծը կապահովի արդարություն և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմ նրանց համար, ովքեր Ադրբեջանի ագրեսիայի պատճառով կորցրել են ամեն ինչ»։

Մեկնաբանելով նախագիծը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք միանում ենք կոնգրեսական Շիֆին՝ ձգտելով համապատասխան ԱՄՆ նախագահի լիազորություններին՝ բռնագրավել ադրբեջանական ակտիվները և դրանք փոխանցել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին»՝ Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործությունների համար արդարադատություն ապահովելու համարձակ նախաձեռնությանը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ազգային խորհուրդը, տարածաշրջանային մարմինները և տեղական մասնաճյուղերը հպարտ են, որ սատարում են Ադամ Շիֆին՝ մեր համայնքի երկարամյա բարեկամին, Կալիֆորնիայից ԱՄՆ Սենատի անդամի համար նրա պայքարում և խրախուսել «Ոսկե նահանգի» ամերիկահայերին քվեարկել և կամավորորագրվել նրա քարոզարշավին։

Օրինագրծի անցկացումն ապահովելու համար Հայ դատի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ, որին կարելի է միանալ հետևյալ հղմամբ։

Շիֆին, որպես երկկուսակցական օրինագծի սկզբնական հովանավորներ, միանցել են Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և ներկայացուցիչներ Գեյբ Ամոն, Ջոյս Բիթին, Ջիմ Կոստան, Ան Էշուն, Ջոշ Գոթհայմերը, Դագ Լա Մալֆան, Սեթ Մագազիները, Ջեյմս Մըք Գովերնը, Գրեյս Մենգը, Քեվին Մուլինը, Գրեյս Նապոլիտանոն, Էլեոնոր Հոլմս Նորթոնը, Յան Շակովսկին, Լինդա Սանչեսը, Բրեդ Շերմանը, Դինա Տիտուսը և Լորի Թրահանը:

Արցախի եկամուտների վերականգնման ակտը նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ըստ հետևյալի.

· Ադրբեջանի կառավարությանը պարտադրել փոխհատուցում տրամադրել էթնիկ զտման ենթարկված հայերին:

· «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամի» ստեղծում՝ կորցված գույքի և բիզնեսի եկամուտների փոխհատուցման նպատակով։ Եթե Ադրբեջանը հրաժարվի, ապա օրինագիծը թույլ է տալիս կալանք դնել ԱՄՆ-ում Ադրբեջանի ինքնիշխան ակտիվների վրա՝ այդ վճարումները կատարելու համար։

Հատկանշական է, որ օրինագիծը վերահաստատում է Արցախի հայերի վերադարձի և նրանց սեփականության տիրապետման իրավունքները։ Ակտիվների առգրավման միջոցով փոխհատուցումը չի վերացնի հայկական գույքի սեփականության հանգամանքը՝ ապահովելով, որպեսզի հայերը կարողանան վերականգնել իրենց տները և բիզնեսները:

Օրինագծի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ։ Օրինագծի ներկայացնելիս՝ Շիֆը անդրադարձել է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմագերիների ազատ արձակման ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներին։ Շիֆի հայտարարության ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ»,- ասված է հաղորդագրությունում։