Արման Հովհաննիսյանի անունը կրկին հանվել է Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հանել է վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 3-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

1. Արման Հովհաննիսյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից»,- գրված է ԲԴԽ որոշման մեջ։
ԲԴԽ որոշման մեջ նշված Դատական օրենսգրքի հղումներից պարզ է դառնում, որ դատավորին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու առաջարկություն չի ներկայացվել, քանի որ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշում է կայացրել նրան առաջարկություն չներկայացնելու վերաբերյալ, որից հետո նրա անունը հանվել է առաջխաղացման ցուցակից։

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Հովհաննիսյանն ընդգրկված է լինում առաջխացացման ցուցակում, սակայն ԲԴԽ-ն որոշում է նրան առաջարկություն չներկայացնել, և անունը հանվում է ցուցակից։ 2023 թվականի մայիսին ևս ԲԴԽ-ն, հղում կատարելով Դատական օրենսգրքի նույն կետերին, որոշել էր դատավորի անունը հանել առաջխաղացման ենթակա դատավորի ցուցակից։

ԲԴԽ որոշման մեջ նշված Դատական օրենսգիրք 113-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝

1) նշանակվել է դատավորի պաշտոնում.
2) այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել.
3) լրացել է նրա 63 տարին.
4) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ նա ընդգրկվել է ցուցակում սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ.
5) առանց հարգելի պատճառի չի անցել պարտադիր վերապատրաստում.
6) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.
7) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
8) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
9) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, կամ հրաժարվել է սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննություն անցնելու պահանջը կատարելուց.
10) Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունն ավարտելուց հետո ավելի քան երկու ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան երեք ամիս չի զբաղվել իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով կամ չի դիմել դատարանների աշխատակազմերում աշխատանքի անցնելու համար: Սույն կետում նշված սահմանափակումները չեն տարածվում հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում արձակուրդում լինելու պատճառով օրենքով սահմանված իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով չզբաղվելու դեպքերի վրա։
11) առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր:

113-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է՝ եթե խորհրդակցական սենյակում` բաց քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը համարում է, որ առկա է սույն հոդվածով նախատեսված հիմքերից մեկը, ապա այդ անձը հանվում է համապատասխան ցուցակից։

Դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նույնպես սահմանվում է, որ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե ի թիվս բազմաթիվ հիմքերի առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր։ Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը հղումներ է կատարել օրենքով նախատեսված այլ հիմքերի առկայությանը, բայց թե որոնք են այդ հիմքերը, որոշման մեջ բացված չէ։

Հովհաննիսյանը 2023-ին ԲԴԽ-ի որոշումը բողոքարկել էր Վարչական դատարանում։

Արման Հովհաննիսյանից հետո Վերաքննիչ քրեական դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակի հաջորդ դատավորը Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանն է:

 

Արաքս Մամուլյան