ՄՊՀ-ն երկու տնտեսավարողի կողմից «LEE» ապրանքային նշաններով շոկոլադե կոնֆետների իրացումը որակել է շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումներով անհատ ձեռնարկատերեր Մկրտիչ Մկրտչյանի և Մակի Մուրատյանի կողմից «LEE» բառը պարունակող ապրանքային նշանների օգտագործումը որակվել է որպես շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, որի համար նրանց նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

Հանձնաժողովն արձանագրել է, որ «LEE Chocolate» կոնֆետները ներմուծվել, ՀՀ-ում իրացվել և հայ սպառողին հայտնի են 2005-2006 թվականներից, արտադրվում են Սիրիայի Հանրապետության Հալեպ քաղաքում գործող «Լիի» մայր գործարանի կողմից 1900-ական թվականներից «LEE Choc Chocolate, Since 1947» մակնշմամբ:

Հարուցված վարույթների շրջանակներում պարզ է դարձել, որ վերը նշված տնտեսավարողները ՀՀ-ում իրացրել են «LEE» ապրանքային նշանով շոկոլադե կոնֆետներ՝ չունենալով թույլտվություն «Լիի» մայր գործարանի կողմից և սպառողների մոտ առաջացնելով շփոթություն:

Միաժամանակ, տեղական շուկայում առկա են նաև հայկական արտադրության «LEEDeluxe» մակնշմամբ կոնֆետներ, որոնք սկսել են արտադրվել և իրացվել 2013-2014 թթ.-ից «Լիի Շոկոլադ», հետագայում «Լիի Դելյուքս» ՍՊԸ-ների կողմից:

Նշենք, որ ԱՁ Մ. Մուրատյանը դադարեցրել է «LEE» ապրանքային նշանով շոկոլադի ներմուծումն ու իրացումը, միաժամանակ ԱՁ Մ. Մկրտչյանին տրվել է հանձնարարական դադարեցնելու «LEE» բառը պարունակող ապրանքային նշանների ցանկացած եղանակով օգտագործումը, այդ թվում՝ այդ ապրանքներն այլ տնտեսավարողների միջոցով իրացնելու դեպքում հանձնարարվել է դրանք գրավոր հետ կանչել: