Մեքենան` ջրի տակ․ հեղեղից 1 մլն դրամի վնաս կրած Պավելը չգիտի` ումից փոխհատուցում ստանա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 21:14
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 18:46
Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց
24.06.2026 | 18:34
Երևանում ավելի քան 5 ամիս փակ կլինի Արին Բերդ փողոցի ճանապարհահատվածներից մեկը
24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Բոլորը

Պավել Գրիգորյանն օգոստոսի 30-ի երեկոյան սովորականի պես տուն էր գնում մեքենայով։ Երևանի Իսակովի պողոտայից իր «Մերսեդես»-ով թեքվել է դեպի Սեբաստիայի փողոց, բայց մեքենան «սուզվել է» ջրի մեջ:

Նրա խոսքով՝ մեքենայի շարժիչը շարքից դուրս է եկել և ավելի քան մեկ միլիոն դրամի վնաս է կրել։ Հիմա վերանորոգման է տարել մեքենան: Ասում է՝ քաղաքապետարան էլ է դիմել, բայց պատասխանել են՝ փոխհատուցել չեն կարող, քանի որ տվյալ պահին արված լուսանկար չկա։

Ընդամենը 15 օր անց՝ ուրբաթ երեկոյան, Երևանը հերթական անգամ Վենետիկն էր հիշեցնում. փողոցները վերածվել էին գետերի, բազմաթիվ մեքենաներ ջրածածկ էին եղել։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասում է՝ սեպտեմբերի 13-ի տեղումները, ի տարբերություն օգոստոսի 30-ի, տեղային էին՝ հեղեղումները Երևանի կենտրոնում են գրանցվել։

«Վեոլիա ջուր» ընկերությունն ու քաղաքային իշխանությունները շարունակում են մեղադրանքներ փոխանակել, իսկ երևանցիները ստիպված են շատ դեպքերում սեփական ուժերով դիմակայել հեղեղներին։

Ինչո՞ւ մայրաքաղաքի ջրահեռացման համակարգերն առատ տեղումների դեպքում չեն կատարում իրենց խնդիրը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրինակ, չի հիշում, թե երբ է Երևանում նման հեղեղում եղել։ Ըստ քաղաքապետի՝ Երևանում հեղեղատար համակարգը բավական հին ու մաշված է, էական ներդրումների կարիք կա, Կառավարությունում այդ թեմայով քննարկում կունենան։ Ավինյանի խոսքով՝ միայն վերջին երկու տարում են սկսել այդ համակարգում ներդրումներ անել։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն իր հերթին ընդգծեց, որ Երևանի ջրահեռացման համակարգը թերի է կառուցված, իսկ շատ հատվածներում թողունակությունն այլևս չի բավարարում պահանջներին։

«Վարդանանց ստորգետնյա անցումում նոր էին փոխարինվել պոմպերը, այնտեղ պոմպային համակարգ է աշխատում, ինչպես շատ ստորգետնյա անցումներում։ Այս հեղեղումների ժամանակ շատ էին բերվածքները։ Բոլոր հետևանքները վերացվել են, բոլոր անցումները՝ մաքրվել»,- ընդգծեց քաղաքապետի խորհրդականը:

Արեյանը վստահեցրեց, որ խցանված պոմպերը կմաքրեն և կվերականգնեն դրանց աշխատանքը։ Խոստովանեց՝ այդ հարցում խնդիրներ են ծագում նաև հենց քաղաքապետարանի աշխատակիցների անփութության հետևանքով։

Թե՛ օգոստոսի 30-ի, թե՛ սեպտեմբերի 13-ի տեղումները կանխատեսված էին, բայց, Գագիկ Սուրենյանի վստահեցմամբ, զգուշացման անհրաժեշտություն չի եղել։

Վերջին հորդառատ անձրևից առաջացած դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 65 ահազանգ է ստացվել, հեռացվել է 228 տոննա ջուր, արգելափակումից դուրս է բերվել 8 մեքենա։ Հաջորդ հորդառատ անձրևի ժամանակ պատկերը կարող է կրկնվել. երևանցիներին մնում է միայն հուսալ, որ քաղաքային իշխանությունը խոստումներից կանցնի գործնական քայլերի՝ ապահովելով բնակիչների անվտանգությունն ու քաղաքի բնականոն կյանքը։

Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ էլ՝ առաջիկա հինգ օրերին Երևանում տեղումներ են սպասվում, սակայն դրանց ինտենսիվության վերաբերյալ եզրակացություն դեռևս չկա՝ ուսումնասիրում են։ Եթե հաստատվի, որ ինտենսիվ տեղումներ են սպասվում, բնակիչներին կզգուշացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան