ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունում Լուկաշենկոն վաղուց ադրբեջանական կողմին է ընտրել. Յուրի Դրակոխրուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարգությունում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց ադրբեջանական կողմն է ընտրել։ Բացի առևտրատնտեսական շահերից, ռուսական պարտքի դիմաց վճարելու համար Ադրբեջանի ֆինանսական օգնությունից՝ Լուկաշենկոյի համար գրավիչ է նաև իշխանությունը հորից որդուն փոխանցելու մոդելը, որը տեղի ունեցավ Ադրբեջանում։ Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության փորձագետ Յուրի Դրակոխրուստը։

Մեկնաբանելով Հայաստանի և հայ-ադրբեջանական հակամարտության մասին Լուկաշենկոյի շարունակվող սկանդալային հայտարարությունները՝ նա նշում է, որ առանց Կրեմլի «հավանության» Բելառուսի ղեկավարը հազիվ թե հայտարարեր պատերազմում Ադրբեջանին աջակցելու մասին, որը բարձրաձայնեց Բաքու այցի ժամանակ։

Ինչ վերաբերում է արցախյան հիմնախնդրի հարցում բելառուսական հանրության և իշխանությունների վերաբերմունքին, փորձագետը նշում է, որ այն միշտ էլ քիչ արդիական է եղել Բելառուսում։ Փոխարենը Բելառուսի ընդդիմությունն ավելի մեծ համակրանքով է վերաբերվել Հայաստանին՝ որպես ավելի ժողովրդավարական երկրի։

Դրակոխրուստը Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները բնորոշում է «վասալային»՝ նշելով, որ «Բելառուսը փորձում է Ռուսաստանից փրկություն գտնել հենց նրա գրկում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան