Փոխեք TEMU-ի գաղտնաբառը․ ըստ մասնագետների՝ 87 մլն հաճախորդի տվյալ է արտահոսել, այդ թվում՝ ՀՀ-ից 

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

TEMU  հարթակից 87 մլն հաճախորդի տվյալների արտահոսք է կատարվել, որոնց մեջ ներառված են նաև ՀՀ-ի բնակիչների անձնական տվյալները։ Այս մասին ահազանգել է CyberHub-ի անվտանգության ինժեներ Լևոն Իսաջանյանը։

 

«Ու ոնց հասկանում եմ, արտահոսել է UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB: Կան այլ տվյլաներ, որոնք գտնվում են հեշավորված վիճակում կամ այլ Boolean մակարդակում, ինչը հնարավոր չէ իդենտիֆիկացնել, մինչ չլինի ամբողջ տվյալների շտեմարանը»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է մասնագետը։

CyberHub-ի համահիմնադիր Արթուր Պապյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ կան հատուկ ֆորումներ, որտեղ այդ տվյալները վաճառվում են։ Մասնագետն այս պարագայում, խորհուրդ է տալիս TEMU  հարթակից օգտվող բոլոր քաղաքացիներին փոխել իրենց գաղտնաբառերը և՛ TEMU-ում, և՛ մյուս այլ հարթակներում, որտեղ դրանք համընկնում են։

«Շատ մարդիկ սովորույթ ունեն նույն մեյլի հասցեով, նույն գաղտնաբառով գրանցվել բոլոր հնարավոր ծառայություններում ու էջերում։ Հիմա որ TEMU-ում կոտրել են, եթե նույն գաղտնաբառն է ինչ Facebook-ում, Instagram-ում կամ այլ հարթակներում, ապա դա արդեն բավական մտահոգիչ է։ Պետք է TEMU-ում գրանցված քաղաքացիները փոխեն իրենց գաղտնաբառերը այս հարթակներում, որպեսզի իրենց ավելի անվտանգ դարձնեն»,- ասում Է Պապյանը։

Թե Հայաստանից որքան տվյալի արտահոսք է եղել, մասնագետի խոսքով, դժվար է ասել։ Ըստ Պապյանի՝ պարզելու համար կարիք կլինի հաքերների անօրինական արխիվ գնելու, որը այս պարագայում մասնագետները ցանկալի չեն համարում։ 

Անի Թամրազյան