Սեպտեմբերի 13-ի ռազմական հարձակումից երկու տարի անց․ ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Սեպտեմբեր 13, 2022 թվական․ այս օրն ամենաարյունալին դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ Այդ օրն Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ։ Ըստ վերլուծաբանների, նպատակը Սյունիքով անցնող և Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի գրավումն էր, ինչը կանխվեց։

Երկօրյա մարտերի հետևանքով Հայաստանը տարածքային և մարդկային կորուստներ ունեցավ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ օրերին հայկական կողմը 224 զոհ տվեց։ Հայաստանը կորցրեց 64 կմ² Ջերմուկում, 10 կմ²՝ Գեղարքունիքում և շուրջ 20 կմ²՝ Սյունիքում։ Նշենք, որ ընդհանուր՝ տարբեր ժամանակահատվածներում, Ադրբեջանը ՀՀ-ից օկուպացրել է 200 կմ² տարածք։

Հայաստանի իշխանություններին երկու տարի է՝ չի հաջողվում թշնամու զորքերը հեռացնել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի գրավյալ տարածքների ազատագրմանը՝ նշեց․ «Մենք այսօր, վաղը և մյուս օրը մեր առջև խնդիր չենք դնում այդ տարածքները ռազմական ճանապարհով․․․ այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել։ Ինչո՞ւ, որովհետեև համարում ենք, որ այն պայմանավորվածությունները և սկզբունքերը, որոնք որդեգրված են հնարավորություն են տալիս խաղաղ բանակցային եղանակով՝ այդ թվում, սահմնազատման գործընթացով լուծենք»։
Թշնամական պետության զորքերը Ջերկում քաղաքից հեռու են չորս ու կես կմ, նախկինում հեռավորությունը 11-12 կմ էր։ Այս մասին դեռ 2022-ին հայտնել էր գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ հույս հայտնելով, որ ադրբեջանական զորքը կենսական խնդիրների պատճառով հետ կնահանջի։

«Մխրճումը ոչ թե ամբողջ ճակատով հակառակորդի կողմից հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբը, որը կտրված իր ստորաբաժանումներից գտնվում է այդ բլրի գագաթի վրա, և կենսունակության տեսակետից եթե հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի` թե սննդով, թե ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու»,- ասել էր Ասրյանը։

Այս երկու տարիների ընթացքում ադրբեջանական զորքերը ոչ միայն չնահանջեցին, այլ նաև ենթակառուցվածքներով ամրապնդվեցին օկուպացված տարածքներում։

ԱԺ-ում 2024-ի մայիսին Factor TV-ի լրագրողին ասել էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանական ուժերը Ջերմուկի հատվածում հետ չեն քաշվել, ինչպես նկարագրում էր 2022 թվականին։

«Դուք անձա՛մբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք և միասին կգնանք»,- ասել էր ԳՇ պետը, իսկ երբ բովանդակային պատասխան էինք խնդրել, նշել էր․ «Լսի՛ր, տե՛ս քեզ ինչ եմ ասում, ինձ մի՛ պարտադրի, թե ես ինչ պատասխան պետք է տամ: Ինձ մի՛ հրահրեք»:

Այսօր ո՛չ ՀՀ կառավարության, ո՛չ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունները տեղեկություն չեն տարածել պաշտոնյաների՝ Եռաբլուր այցելելու, սեպտեմբերի 13-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու վերաբերյալ։

Նարեկ Կիրակոսյան