Հովիկ Աբրահամյանը պատասխանատվություն կրելու խնդիր չունի․ պաշտպանվելու ձևն էլ գիտի․ Ալիկ Սարգսյան

Լուրեր

13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
Բոլորը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանը «Ավազահատիկ» ընկերության գործի հետ կապ չունի և պատասխանատվություն կրելու խնդիր էլ չունի, իսկ քանի որ գործ է հարուցվել, հետևաբար, զերծ է մնում դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց՝ սպասելով քննության արդյունքներին։

«Բայց Հովիկ Աբրահամյանը պաշտպանվելու ձևն էլ գիտի, արդարություն ապացուցելու ձևն էլ գիտի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ «Ավազահատիկի» գործից տեղեկություն չունի և չի բացառում, որ նաև իր նկատմամբ ևս գործ կհարուցվի։

«Չի բացառվում, որ իմ վրա էլ գործ հարուցվի, ենթադրում եմ, որ երևի կհրավիրվեմ հարցաքննության։ Ցավում եմ, որ առանց համապատասխան ստուգման՝ արդյոք առկա՞ է հանցակազմ, հարուցում են քրեական գործ, որը, բնականաբար, կարճվելու է։ Ստացվում է մարդուն վարկաբեկում են, հետո պարզվում է, որ այդպիսի բան չկա։ Ես իմ պատիվն արատավորելու համար հայց եմ ուղարկել դատարան, որ ինձ հասցված բարոյական վնասը վերականգնվի, իսկ քննչական մարմին ներկայանալուց էլ չեմ խորշի և ցուցմունք կտամ»,- ասաց Ալիկ Սարգսյանը՝ շեշտելով, որ ունի զինվորական կոչում և իր համար անհարմար է, որ քրեական գործ հարուցվի իր դեմ, թեև վստահեցրեց՝ արդարացվելու է, իսկ վնասի փոխհատուցման համար վճարված գումարը ուղարկելու է մանկատներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ «Ավազահատիկ» ընկերության տնօրենը հաղորդում էր ներկայացրել իրավապահներին: 2000 թվականին հիմնադրված ընկերությունն Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ՝ ներգրավելով վարկային միջոցներ, կատարել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, ձեռք է բերել ավազի լվացման և մաղման հոսքագծեր։ Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի, ընդ որում, բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել են ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։ Ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները։