Հայտնի են Մոնակոյում անցկացված «INTERNATIONAL QUALITY MARK » MONACO 2024»  միջազգային մրցանակաբաշխության հաղթողները

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Վճարովի բովանդակություն

«Որակի նշան» ընկերության նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-5-ը Մոնակոյում  անցկացվել է INTERNATIONAL QUALITY MARK Monako 2024 մեգանախագիծը, որի ընթացքում կազմակերպվել է բարձր հեղինակություն վայելող «Որակի նշան» միջազգային մրցանակաբաշխությունը։

Լաբորատոր փորձաքննությունների, սոցիոլոգիական հարցումների, հանրության, սպառողների շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում մրցանակաբաշխությանը մրցանակներ են տրվել տարվա որակական և մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած բժիշկներին, արվեստի ներկայացուցիչներին, ստոմատոլոգիական կենտրոններին, տարբեր ընկերությունների։ Միջոցառմանը ներկա են եղել պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից։

Մրցանակներ և հավաստագրեր են տրվել «Ատամ» էսթետիկ ստոմատոլոգիայի կենտրոնին, «Օվալ փեկ» ՍՊԸ-ին, «Աշտարակ Ձու» ընկերությանը (ՍՊԸ), «Էրեբունի բժշկական ակադեմիա» հիմնադրամին, «Աղաբաբյանս» հյուրանոց և ռեստորանին, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի դիմածնոտային բաժնի ղեկավար Հայկ Բախշյանին, Քաջարանի համայնքապետարանին՝ ի դեմս համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի, վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Աստղիկ բժշկական կենտրոն»-ի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Վարժապետյանին, ՌԴ-ից մեծ գործարար և բարերար Օլեգ Ղուկասովին, «Կապանի ՃՇՇ» ընկերության տնօրեն (ՍՊԸ) Արարատ Կարապետյանին, «Դիլի» կաթնամթերքի արտադրական ձեռնարկությանը, «Ծիրան» սուպերմարկետների ցանցին, բժշկական գիտությունների թեկնածու, ուռուցքաբան-գինեկոլոգ, հիստերոսկոպիստ, կոլպոսկոպիստ, լազերային վիրաբույժ Ամալյա Ջիլավյանին, դիզայներ, քանդակագործ Լուսինե Թելոյանին, «Կարգին շինանյութ» ընկերությանը (ՍՊԸ), «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականին, Նիդերլանդներում բնակվող գործարար և բարերար Լիլի Պողոսյանին, Դուբայ քաղաքում գործող Elite Stroy անշարժ գույքի ներդրումային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանին։

Ստոմատոլոգիական բնագավառում ունեցած զգալի ներդրման համար մրցանակների են արժանացել  Արամ Առաքելյանը, Արմեն Աղաբաբյանը, Տիգրան Հովակիմյանը, Արթուր Գևորգյանը, Վիլյամ Համզյանը, Գագիկ Պահլավյանը, Դավիթ Ապրեսյանը, Գրիգոր Ավագյանը, Գևորգ Ուստաբաշյանը, Արմեն Նահապետյանը, Գուրգեն Հարությունյանը, Շավարշ Ռաթևոսյանը, Հարություն Հարությունյանը ։Ստոմոտոլոգների մասնակցմանը և ընտրության հարցում աջակցել է ««ՄԵԴԻՏՐԻՆԱ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ը։

Նախաձեռնության շրջանակում հատուկ հյուրերի համար պատարագ է մատուցվել Մոնակոյի Chapel of Sainte-Devote եկեղեցում, որը հուզել, տպավորել է ներկաներին:

«Որակի նշան» ընկերության ծրագրերի ղեկավար Արտակ Բաղունցի խոսքով՝  ընկերության հիմնական նպատակն է հայկական արտադրողներին, հանրային ծառայության ոլորտում աշխատող ընկերություններին, ինքնակառավարման մարմիններին ճանաչելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։ Այդ իսկ պատճառով մրցանակաբաշխությունը կազմակերպվում է նաև օտար երկրներում և հնարավորություն է տալիս միջազգային հարթակներում հնչեցնելու հայ մասնագետների և կազմակերպությունների անունները:

Նա ընդգծում է՝ մրցանակաբաշխության և այլ ծրագրերի իրականացման հարցում ընկերությանն աջակցում են մի շարք միջազգային կազմակերպություններ:

Բաղունցը տեղեկացնում է, որ 2025 թվականին «Որակի նշան» մրցանակաբաշխության կանգառը կլինի Նյու Յորքը, իսկ 2026-ին՝ Լոնդոնը՝ Բուքինգհեմյան պալատը:

«Որակի նշան» ընկերությունն իր հնգամյա կենսագրության ընթացքում խոստումնալից ճանապարհ է անցել։ 2019 թվականից սկսած այն իրականացնում է տարատեսակ մրցանակաբաշխություններ։

2022 և 2023 թվականներին ընկերության նախաձեռնությամբ Դուբայ քաղաքում իրականացվել է  «Տարվա հանրային ծառայող, տարվա ապրանքանիշ. միջազգային որակի նշան Դուբայ» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում հնչել են տարվա որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած կազմակերպությունների, ընկերությունների, առաջատար գործարարների, հանրային ծառայողների և այս կամ այն ոլորտի նվիրյալների անուններ: «Որակի նշան» ընկերությունը, Ֆրանսիայի գործընկերների հետ համագործակցության շրջանակում ընդլայնելով իր աշխարհագրությունը, 2023-ի սեպտեմբերի 22-ին Փարիզի  թագավորական պալատի Hotel Grillon հյուրանոցում անցկացրել է «Տարվա լավագույն բժիշկ, բուժկենտրոն», «Միջազգային որակի նշան Փարիզ-2023» մրցանակաբաշխությունը։