Նոր հնարավորություն՝ հետաքննող լրագրողների համար

Լուրեր

06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

«Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը» մեկնարկում է «Հայաստանի կառավարության թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդում՝ հետաքննական լրագրության միջոցով» ծրագիրը, որը նախատեսված է հետաքննական լրագրության կարողությունների զարգացմամբ հետաքրքրված լրագրողների համար։

Ծրագրի շրջանակներում 5 երկօրյա խորացված դասընթացներ կանցկացվեն միջազգային հեղինակավոր հետաքննող լրագրողների և հայաստանյան փորձառու մասնագետների կողմից: Դասընթացների մասնակիցները կզարգացնեն իրենց կարողությունները հետևյալ ուղղություններով․

    • Հետաքննող լրագրողների իրավական, ֆիզիկական և թվային անվտանգություն
    • Տեղական և արտերկրի տվյալների շտեմարանների հետ աշխատանքի հմտություններ, տվյալների հավաքագրում, ուսումնասիրություն եւ վերլուծություն
    • Պետական գնումների գործընթացի ուսումնասիրություն և տվյալների վերլուծություն
    • Պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրություն և վերլուծություն
    • Քաղաքական ուժերի ֆինանսական հոսքերի ուսումնասիրություն և վերլուծություն

Ծրագրի հիմնական նպատակն է ձևավորել վերապատրաստված հետաքննող լրագրողների խումբ, ովքեր կունենան կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և մուլտիմեդիա հետաքննական նյութեր պատրաստելու հմտություններ։ Ծրագրի ավարտից հետո նրանք կներդնեն իրենց կարողությունները հայկական լրատվական դաշտում՝ նպաստելով թափանցիկության և հաշվետվող կառավարման ամրապնդմանը Հայաստանում։

Դասընթացներն անցկացվելու  են  Երեւանում հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին, առաջին փուլը մեկնարկելու է հոկտեմբերի 16-ից։ Դասընթացների օրերին մարզերից մասնակիցների կեցության ծախսերը հոգալու է կազմակերպիչը։

Ծրագրին կարող են դիմել

  • Հայաստանի լրատվամիջոցներում աշխատող լրագրողները
  • Ազատ գրաֆիկով աշխատող լրագրողները (Freelancer)
  • Քաղաքացիական լրագրողները
  • Սկսնակ լրագրողները և ուսանողները, որոնք ցանկանում են ձեռք բերել հետաքննական լրագրության հմտություններ

Դասընթացների ավարտից հետո յուրաքանչյուր մասնակից պարտավորվում է  1 տարվա ընթացքում պատրաստել առնվազն 5 մուլտիմեդիա նյութ՝ մենթորների աջակցությամբ: Յուրաքանչյուր հրապարակման համար մասնակիցը վարձատրվելու է: Նյութերը կհրապարակվեն Factor.am-ում, սակայն, համաձայնեցնելով ծրագրի ղեկավարի հետ, կարող են հրապարակվել նաև մասնակիցների ներկայացրած լրատվամիջոցներում։ Ծրագիրը տևելու է 18 ամիս։

Ինչպե՞ս դիմել

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ լրացնել հետևյալ ձևաթուղթը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091 67 80 75 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ. hասցեին:

 

Ծրագիրն իրականացվում է Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ «Հայաստանի Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։

Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը», և այն պարտադիր չէ, որ արտացոլի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։