Ասեց՝ գրպաններդ դատարկի․ քաղաքացին ահազանգում է՝ պարեկները խուզարկել են իրեն արտաքին տեսքի պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կեսգիշերին ոստիկանության Պարեկային ծառայողները Երևանի բնակիչ Նարեկ Նազարյանի ճանապարհը կտրել են Հակոբ Հակոբյան փողոցում և սկսել ստուգել գրպանների պարունակությունը։

Քաղաքացին պարեկային ծառայողներին խնդրել է պատշաճ ներկայացնել, թե ինչու են իրեն տնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա խուզարկելու որոշում կայացրել։ Ոստիկանության բարեփոխված ստորաբաժանում համարվող պարեկային ծառայության ներկայացուցիչները, սակայն, հիմնավորում ներկայացնելու փոխարեն՝ գործողությունների են անցել։

Նարեկ Նազարյանի պնդումներից հետո պարեկային ծառայողներից մեկը խոստովանել է՝ խուզարկություն իրականացնում են քաղաքացու արտաքին տեսքի պատճառով։ Խուզարկության ենթարկված գանգրահեր ու ժպտադեմ երիտասարդը զբաղվում է ֆիլմարտադրությամբ, բայց թե պարեկներին ի՞նչն է մտահոգել, չեն բացահայտել։ Նարեկ Նազարյանը հասցրել է նկարել միայն իրեն խուզարկած պարեկների ծառայողական ավտոմեքենան։

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը նաև նախկինում ընդգրկված է եղել ոստիկանության բարեփոխումների հանձնաժողովում, քաղաքացու նկարագրած գործողություններն անօրինական է համարում։

Factor TV-ին ահազանգած քաղաքացին կարծում է, որ խախտվել է իր ազատ տեղաշարժի իրավունքը, իսկ պարեկային ծառայողները չարաշահել են իրենց լիազորությունները։ Նա դիմել է ՆԳ նախարարություն, այնտեղից փոխանցել են, որ 30 օրվա ընթացքում կարձագանքեն ահազանգին։ ՆԳՆ-ից թեմայի վերաբերյալ պարզաբանում չկա, կառույցը մեկնաբանություն չի տրամադրել նաև Factor TV-ի հարցերին ի պատասխան։

Լրացում՝ 21։00

Տեսանյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՆԳՆ-ից Factor.am-ին հետևյալ պարզաբանումը ներկայացրեցին, թե ինչու են պարեկները խուզարկել քաղաքացուն։

«Եթե ոստիկանները նկատում են կասկածելի որևէ իր, առարկա կամ կասկածելի վարք քաղաքացու մոտ, ապա նրանք կարող են իրականացնել արտաքին զննություն։ Արտաքին զննությունը չի ենթադրում խուզարկություն։ Տվյալ դեպքում՝ զննության ընթացքում պարեկները պահանջել են քաղաքացուց ցույց տալ գրպանի պարունակությունը, ինչն օրենքի սահմաններում է»,-փոխանցեցին գերատեսչությունից։

Այնուհանդերձ, շեշետենք, որ ուժային կառույցն այդպես էլ չհիմնավորեց, թե քաղաքացի Նարեկ Նազարյանի մոտ կասկածելի ի՞նչ առարկա կամ վարք են նկատել պարեկները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան