2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ պայքարը քաղաքական չի եղել․ Առուշ Առուշանյան

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ես ասել եմ, որ պետական ցանկացած սուբյեկտի նկատմամբ հարգանք ունեմ, իմ ասածի լոգիկան պարզ է»,- դատարանի բակում այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«Եթե պայմանական X սուբյեկտում անձը վատը լինի, նշանակում է՝ սուբյեկտը վա՞տն է։ Ես այդ մարդկանցից ոչ մի ավելի քայլ չեմ տեսել, իրենք իրենց գործառույթն են կատարում, ես էլ իմ իրավունքներն ունեմ ու դրանք եմ պաշտպանում»,- ասաց Առուշ Առուշանյանը։

Նշենք, օրեր առաջ Գորիսի քաղաքապետը հայտարարել էր, թե իր հետ կատարվողը քաղաքական հետապնդում չէ, և որ ինքը մեծագույն հարգանք ունի պետական կառույցների նկատմամբ։ Դիտարկմանը, թե իր այդ խոսքերի համար իրեն քննադատում են, այդ թվում՝ նաև իր նախկին ընկերները, նա արձագանքեց։

«Ես նախկին, ներկա ընկերներ չունեմ, ես ունեմ ընկերներ, գաղափարական ընկերներ։ Քննադատող մարդիկ իրականությունը քաղաքական համատեքստում են դիտակում։ Վերջին շրջանում շատ ակտուալ է, որ մարդիկ կարծիք են արտահայտում և դրա համար պատասխանատվություն չեն կրում։ Բազմոցին նստել և գրառումներ անելը ամենահեշտ գործն է։ Մարդիկ ասում են այն, ինչ իրենք են ուզում ասել, բայց հենց իրենց սուբյեկտիվ դաշտից դուրս գան, իրականությունը կտեսնեն»,- ասել է Առուշանյանը՝ հավելելով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իր պայքարը քաղաքական չի եղել։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը օգոստոսի 21-ին հրավիրվել էր ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայություն, վերցվել հաշվառման։ Նրան ներկայացրել էին դատական ակտ, ըստ որի նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի 1.5 տարի փորձաշրջան, ինչպես նաև 5 տարի պաշտոնավարման արգելք է սահմանվել։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ազատազրկման հարցը քննելու դատական նիստը այսօր հետաձգվեց։ Հարցի քննարկումը տեղափոխեց սեպտեմբերի 10-ին։ Հաջորդ դատական նիստին դատարանը կլսի Առուշ Առուշանյանին ու կկայացնի որոշում, քանի որ այդ օրը որոշում կայացնելու վերջնաժամկետն է։