«Չի՛ կարելի ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով մարդուն տարիներով փակել»․ կալանավորը հացադուլ է հայտարարել

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր 38-ամյա Մելսիկ Պողոսյանն արդեն երկրորդ անգամ հացադուլ է հայտարարել։ Factor TV ահազանգած կալանավորը հայտնեց՝ նման ծայրահեղ քայլի է դիմել 6 օր առաջ, քանի որ արդեն մի քանի ամիս է, ինչ ուղեկցող գումարտակի պատճառով չի կարողանում ներկայանալ իր իսկ դատական նիստերին․

«Ուղեկցող խումբը գալիս ա, որ պետք ա տանի դատի, ասում ա՝ ախպեր, մենք էդքան ավտո չունենք, 5 հոգուց ավել չենք կարա տանենք։ 5 հոգի «պետքականներին» վերցնում տանում են, մեզ էլ ասում են՝ գնացեք ապրեք։ Դատավորներն էլ էնքան ծանրաբեռնված են, 1-2 ամիս հետաձգում են դատերը։ Գումարտակի պատճառով չտարան դատի, 2 ամիս նորից պիտի նստեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Խնդրի մասին կալանավորն առաջին անգամ հացադուլի միջոցով բարձրաձայնել էր դեռևս ապրիլի վերջին․ 7-օրյա հացադուլից հետո, ըստ Պողոսյանի, իրեն հորդորել են դադարեցնել այն՝ խոստանալով լուծել խնդիրը, սակայն, այսօր Պողոսյանը կրկին նույն խնդրի առաջ է․

«Էս անգամ մինչև վերջ եմ գնալու։ Երեք անչափահաս երեխա ունեմ, 3 տարի ա նստած եմ, գործս առաջ չի գնում, որ դատավճիռս լինի՝ գնամ ընտանիքիս հասնեմ։ Չի կարելի ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով մարդուն տարիներով փակել։ Վերջին նիստին, որը մի քանի ամիս առաջ կայացավ, դատավորն ասեց՝ վերջին նիստը կլինի ու արդեն դատավճիռը կկարդամ, էն էլ էդ գումարտակի պատճառով վերջին նիստն էդպես էլ չի կայանում, որ վճիռս իմանամ»,- վրդովված նշեց կալանավորը։

Քրեակատարողական ծառայությունից Factor TV-ին փոխանցեցին, որ կալանավորներին դատարան տեղափոխելու հարցով զբաղվում է Ներքին գործերի նախարարությունը, իրենք իրավասու են միայն դատապարտյալներին տեղափոխել։

Ներքին գործերի նախարարությունից էլ Factor TV-ի հետ զրույցում ընդունեցին, որ խնդիր առկա է․

«Մի քանի գերատեսչությունների հետ արդեն իսկ հանդիպումներ են կայացել այս խնդրի լուծման համար։ Արդեն իսկ հայտարարություններ են տրվել համայնքային ստորաբաժանումներ՝ մեքենաների և անձանց համալրման նպատակով։ Հուսով ենք՝ առաջիկայում խնդիրը կկարգավորվի»,- նշեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ռոզա Վարդանյան