ԱԺ-ում տեղի է ունեցել «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Արդեն երրորդ տարին է՝ Հայաստանի խորհրդարանում անցկացվում է «Ամառային դպրոց» ծրագիրը:

Օգոստոսի 19-ին մեկնարկած ծրագիրն արդեն ավարտվում է, և ԱԺ նիստերի դահլիճում խորհրդանշական միջոցառմամբ տեղի է ունեցել ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից շրջանավարտներին հանձնել է ավարտական հավաստագրերը:

«Ամառային դպրոց» ծրագրի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Դավիթ Առաքելյանը հավաստագրեր է շնորհել նաև կամավորներին, որոնք «Ամառային դպրոց» 2-րդ ծրագրի շրջանավարտներն են:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ երկշաբաթյա այս դասընթացը երիտասարդների կյանքում կարևոր դերակատարություն կունենա թե՛ մասնագիտական հետագա կողմնորոշման, թե՛ ավելի ակտիվ ու պատասխանատու քաղաքացի լինելու հարցում:

Որպես վերը նշվածի ապացույց՝ Դավիթ Առաքելյանն ուրախությամբ է ընդգծել այն փաստը, որ նախորդ տարիների «Ամառային դպրոց» ծրագրի շրջանավարտները որպես կամավոր մշտապես մասնակցում են Ազգային ժողովի կողմից կազմակերպվող ամենատարբեր միջոցառումներին և հույս հայտնել, որ այս տարվա սաները եւս այս հարցում նախաձեռնող կլինեն:

Ծրագրի իրականացման հարցում Դավիթ Առաքելյանն ընդգծել է ԱԺ աշխատակազմի դերն ու երախտագիտություն հայտնել կազմակերպիչներին և կամավորներին:

«Ամառային դպրոց» ծրագրի նպատակն է Երևանի և հանրապետության մարզերի ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել խորհրդարանի գործունեությանը, կառուցվածքին, Սահմանադրությամբ օրենսդիր մարմնին վերապահված լիազորությունների իրականացման մեխանիզմներին, պետական այլ կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունն օրենսդրական գործընթացների վերաբերյալ: Այս տարի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 400 դիմորդ: Ընտրվել է 51 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից:

Երկշաբաթյա դասընթացների շրջանակում աշակերտները հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ փոխնախագահների, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների, ԿԳՄՍ նախարարի, ՍԴ նախագահի, ԿԲ նախագահի, ԿԸՀ նախագահի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ:

«Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելել են Կարեն Դեմիրճյանի թանգարան, Վազգեն Սարգսյանի, Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններ, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Կրթամշակութային ծրագրի շրջանակում նրանք եղել են Ազգային գրադարանում, հանդիպել ժամանակակից գրողներ Մհեր Արշակյանի, Դավիթ Սամվելյանի, Արմեն Սարգսյանի և Համլետ Առաքելյանի հետ, այցելել են Հանրային հեռուստաընկերություն, Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցում էլ աշակերտները սպորտային օր են ունեցել:

Նոր ուսումնական տարվա սկզբին «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի շրջանավարտների հետ հանդիպելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: