Տիգրան Համբարձումյանը` շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկանների մրցաշարի փոխչեմպիոն

Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարի փոխչեմպիոն: Այդ մասին հայտնում են շախմատի ֆեդերացիայից: «Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Տիգրանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը»,- ասված է գրառման մեջ։