Էլեկտրաէներգետիկ համակարգում վթարի հետևանքով ՀԱԷԿ-ն անջատվել է համակարգից. ՏԿԵՆ

Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ը անջատվել է համակարգից։ Այս մասին հայտնել է ՏԿԵՆ խոսնակ Սոնա Հարությունյանը։ «Այս պահին համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։ Կատարվածի պատճառներն ուսումնասիրվում են և կտրվի լրացուցիչ պարզաբանում»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա: