Սեպտեմբերի 1`առանց 13 դասագրքի. մեկ տարի անց խնդիրը մնում է չլուծված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մի քանի օրից կմեկնարկի նոր ուսումնական տարին, բայց այս անգամ ևս դասագրքերի տպագրության ուշացումներից հնարավոր չեղավ խուսափել։ Հանրակրթական դպրոցների աշակերտները տարին կսկսեն առանց 13 դասագրքի: 2023-ին էլ տասնյակ դասագրքեր ժամանակին չէին հասել դպրոցներ. մրցույթում կա՛մ հայտ ներկայացնողներ չէին եղել, կա՛մ հաղթողներ:

Դասագրքերի խնդիր կա 2-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում: 2-րդ դասարանում առկա չէ «Ռուսաց լեզու», 5-րդ և 6-րդ դասարաններում՝ «Ֆրանսերեն», 7-րդում՝ «Ֆրանսերեն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», 8-րդում՝ «Ֆրանսերեն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», «Ռուսաց լեզու», 10-րդ դասարանում՝ միանգամից 5 առարկայի դասագիրք` «Ֆրանսերեն», «Հայոց պատմություն», «Ռուսաց լեզու», «Քիմիա», «Կենսաբանություն»:

Factor TV-ն ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց, թե որոնք են ուսումնական այս տարում դասագրքերի բացակայության պատճառները: Կառույցից մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին, որ 2024-2025 ուսումնական տարում «Հանրակրթության պետական չափորոշիչը» փուլային ներդրվում է նաև 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում։ Դրանով պայմանավորված՝ նախարարությունը հայտարարել է այդ դասարանների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթներ, ինչպես նաև հայտարարել է մրցույթներ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում՝ պայմանավորված այդ դասարաններում որոշ դասագրքերի բացակայությամբ:

Ամփոփման արդյունքում դասագրքերի 80,3%-ը երաշխավորվել է գործածության, մինչդեռ 19,6%-ը չի ստեղծվել կամ չի հաղթահարել դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան